Արսեն Մելիքսեթյանը` Յոժը, ասում է, որ “Հայ թիմն” ունի գաղափարախոսություն, որի հիմքում Հայաստանի Հանրապետությանը նոր մի բան մատուցելն է: Նա նույնպես այդ գաղափարախոսության կրողն էր ու թիմի տղաներից յուրաքանչյուրի պես փորձում էր հանդես գալ նորություններով:
Արսեն Մելիքսեթյանը` Յոժը
Արսենը “Փոխադրամիջոց” հաղորդման սցենարի հեղինակը, ռեժիսորն ու հաղորդավարն էր, բացի այս, հիմնադրել էր նաեւ “47 dance studio”-ն, որտեղ երիտասարդներին դասավանդում էր “R’N'B” եւ հիփ-հոփ պարեր: Կարծես` ամեն ինչ ընթանում էր բնականոն հունով, սակայն օրերից մի օր Արսենը թողեց ամեն ինչ ու հեռացավ Հայաստանից, ինչի դրդապատճառը փորձել է պարզել BRAVO.am-ը:
Միշոն եւ Յոժը
Ինչո՞ւ Յոժը հեռացավ Հայաստանից. Երբ դարձա 25 տարեկան, հասկացա, որ ուզում եմ ամեն ինչ զրոյից սկսել. փոխել բնակությանս վայրը, աշխատանքս: Ու այդպես տեղափոխվեցի քեռուս մոտ` Ուկրաինա, սկսեցի զբաղվել բիզնեսով, ինչի հետ երբեք կապ չեմ ունեցել: Արդեն երկու տարուց ավելի է` այստեղ եմ, բայց չեմ պատրաստվում ընդմիշտ այստեղ ապրել:
Սերժոն եւ Յոժը
Ե՞րբ է պատրաստվում վերադառնալ հայրենիք. Կվերադառնամ այն ժամանակ, երբ տղաս կամ աղջիկս լինի 6 տարեկան: Երեխաս պարտադիր հայկական կրթություն պետք է ստանա: Ի դեպ, կինս լինելու է հայ. եթե ես այժմ բնակվում եմ Ուկրաինայում, չի նշանակում, որ ամուսնանալու եմ այլազգիի հետ:
Ի՞նչն է կարոտում ամենից շատ. Կարոտում եմ “Հայ թիմ”-ը, “Փոխադրամիջոց”-ի էներգիան. սցենար գրելու, նկարելու ողջ ընթացքը, “47 dance studio”-ն, որը ոչ միայն պարի ստուդիա էր, այլեւ փոքրիկ մի ընտանիք:
Յոժը “47 dance studio”-ի մյուս պարողների հետ
Պահպանո՞ւմ է կապը հայաստանաբնակ ընկերների հետ. Իմ կյանքում միայն աշխատանքս է փոխվել ու բնակությանս վայրը: Շրջապատս նույնն է. կապը ընկերներիս հետ պահում եմ միշտ ու հնարավոր բոլոր ձեւերով, չնայած` շատ զբաղված եմ, ազատ ժամանակ շատ քիչ եմ ունենում, բայց ինչպես այժմ BRAVO.am-ի հետ եմ շփվում ավտոմեքենայի միջից, նույն ձեւով էլ շփվում եմ ընկերներիս հետ:):
Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Յոժի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: