«Արեւի լեռը» չինական ժողովրդական հեքիաթների ծաղկաքաղ է, որը հայերեն թարգմանությամբ ամփոփվել է մեկ ժողովածուի մեջ: Հայաստանի բոլոր դպրոցների եւ նախադպրոցական հիմնարկների գրադարանների համար նախատեսված ժողովածուի շնորհանդեսը տեղի է ունեցել Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում:
«Արեւի լեռը» հեքիաթների ժողովածուն
Հեքիաթները մի գրքում հավաքագրելու գաղափարը ծնվել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանի` Չինաստան կատարած այցի ժամանակ, երբ Մետաքսի ճանապարհի մասին ֆիլմ էր պատրաստվում: Գաղափարը դարձավ ծրագիր, ծրագիրն էլ ծնունդ տվեց գրքին: Ժողովածուն կազմել է հենց ինքը` Սերգո Երիցյանը: Նա նշում է, որ հեքիաթների այս գրքում ներկայացվում է «այն ոգին եւ էությունը, որը կոչվում է հայ-չինական բարեկամության ոգի»:
«Արեւի լեռը» հեքիաթների ժողովածուի շնորհանդեսին
Գիրքը տպագրվել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության աջակցությամբ: Շնորհանդեսի ժամանակ դեսպան Թիան Երլունը գրքի լուսընծայմանն օժանդակելու համար շնորհակալություն է հայտնել Սերգո Երիցյանին, «Էդիթ Պրինտ» հրատարակչությանը եւ հավելել.«Բարությունը գեղեցկություն է: Այս արտահայտությունը աշխարհի տարբեր ազգերի հեքիաթների գլխավոր իմաստն է: Չինական հեքիաթները եւս արտահայտում են սեր, բարություն, գեղեցկություն: Շուտով Նոր տարի է: Ես շնորհավորում եմ բոլորին եւ այս գիրքը որպես նվեր մատուցում հայ երեխաներին»:
Նյութը` Մերի Աղաջանյանի
Լուսանկարները` Մերի Երիցյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: