×


Պորտապարուհի Աննա Պիպոյանի «մեծ խառնաշփոթը» Նյու Յորքում :)

Նյու Յորքում բնակվող պորտապարուհի Աննա Պիպոյանը այսօր նշում է իր ծննդյան տարեդարձը: Երեկոյան Նյու Յորքի լավագույն սրահներից Le Poisson Rouge-ում նա մեծ համերգ է կազմակերպում, որին ներկա են լիենլու այն բոլոր արտիստները, երգիչները, որոնց հետ Աննան երբեւէ համագործակցել է:

Աննա Պիպոյանը


«Տարբեր ժանրերի խառնուրդ համերգ է լինելու, ռոքից մինչեւ ջազ, օպերայից մինչեւ պորտապար ու ֆլամենկո, ժամանակակից պարեր եւ, որ ամենակարեւորն է, հայկական պարեր եմ պարելու»,- Bravo.am-ի հետ զրույցում նշել է պորտապարուհին:

Աննան որոշել է այսպիսի մեծ «խառնաշփոթ» ստեղծել, քանի որ դա ներդաշնակ է իր բնավորությանը: «Սիրում եմ երաժշտական բոլոր ոճերը, պարերը եւ մշակույթը:  Ցանկանում եմ դրանք բոլորը ներկայացնել մի բեմից ու մեկ մեծ երեկոյի ընթացքում տոնել նաեւ ծննդյանս տարեդարձը: Շնորհակալ եմ բոլոր ընկերներիս, ովքեր հնարավոր դարձրին այս մեծ տոնը»,- պատմել է Աննան:

Աննա Պիպոյանը


Պարուհու համար այս ամառը չափազանց լարված է անցնում. նա դեռ չի հասցրել լիովին հանգստանալ, ընդամենը երեք օրով մեկնել է St. Barth կղզի, բայց այնտեղից այնպիսի վառ տպավորություններով է վերադարձել, որ դա 10 օրվա լիարժեք հանգստի էր հավասար:

Պարուհու խոսքերով, ինքն արկածասեր է, ուստի ցանկացած հանգիստ, որը կուղեկցվի արկածներով ու սիրելի մարդկանց շրջապատում, իր համար կդառնա կատարյալ: Աննայի հիշողություններում դեռ թարմ է Իսպանիա կատարած ճանապարհորդությունը. «Դա իմ լավագուն արձակուրդներից մեկն էր: Ես պաշտում եմ Իսպանիան, նրա մշակույթը, երաժշտությունը, ֆլամենկոն, մարդկանց... ամեն ինչը»:

Աննա Պիպոյանը


Բացի այսօրվա համերգի նախապատրաստական աշխատանքներից, Աննան այլ նորություններ եւս ունի: Սեպտեմբերին պատրաստ կլինի նրա  ուսուցողական DVD-ն, որն իրենից ներկայացնում է ժամանակակից պորտապարի դասեր: Ի դեպ, այս ոճն Աննան է ստեղծել ու անվանել BELLYMOD: Պարուհին նաեւ նկարահանվել է հայտնի ռուս ռեժիսոր Անգելինա Նիկոնովայի «Բարի գալուստ տուն» ֆիլմում, որը շուտով մասնակցելու է Սանդենսի, Կաննի ու  մի շարք այլ կինոփառատոնների:

«Ֆիլմը դրամայի ու կատակերգության խառնուրդ է, ես մարմնավորում եմ հայ տնային տնտեսուհու կերպարը, ինչից ես կլիոմետրերով հեռու եմ:)»,- Bravo.am-ի հետ զրույցում պատմել է պարուհին:

Աննա Պիպոյանը


Այժմ արդեն որպես դերասանուհի հանդես եկող պարուհին անհամբերությամբ է սպասում ֆիլմի պրեմիերային ու հուսով է, որ իր հայրենակիցներին էլ այն դուր կգա: Ֆիլմի պրեմիերան կկայանա Նյու Յորքում, հետո` Լոս-Անջելեսում, Ռուսաստանում ու, հնարավոր է, նաեւ Հայաստանում: Աննա Պիպոյանի ստեղծագործական կյանքին հետեւելու համար այցելեք նրա ֆեյսբուքյան էջ:

Bravo.am-ը շնորհավորում է Աննային ծննդյան տարեդարձի կապակցությամբ եւ մաղթում ստեղծագործական ու անձնական հաջողություններ:

Տեքստը` Նարինե Դանեղյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աննա Պիպոյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW