×


Ջենիֆեր Լոպեզը ցուցադրել է իր բարեմասնությունները Բաքվում

Ջենիֆեր Լոպեզն իր երկու երեխայի հետ վերջին օրերին եղել է Ադրբեջանում: Երգչուհին սեպտեմբերի 22-ին ելույթ է ունեցել Բաքվի Թոֆիկ Բահրամովի անվան մարզադաշտում կայացած մինչեւ 17 տարեկան աղջիկների ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը, երեկ էլ համերգ է տվել “Crystal Hall”-ում, որտեղ տեղի ունեցավ այս տարվա “Եվրատեսիլ”-ը:

Ջենիֆեր Լոպեզը համերգ է տվել Բաքվում


Մինչ Լոպեզի բեմում հայտնվելը, մոտ 45 րոպե ադրբեջանցի հանդիսատեսը վայելել է իրենց նախագահ Իլհամ Ալիեւի փեսայի` երգիչ Էմին Ագալարովի ելույթը, որը հանդես էր եկել նաեւ “Եվրատեսիլ”-ի ժամանակ:

Համերգի ընթացքում երգչուհին ցուցադրել է իր բարեմասնությունները, իսկ ադրբեջանցիները, ինչպես գիտեք, միշտ հայտնի են եղել մեծ հետույքների նկատմամբ իրենց մեծ սիրով:): Ադրբեջանական մամուլը ողողած հիացական հրապարակումներում շեշտվում է, թե Բաքվում է աշխարհի ամենահարուստ եւ բարձր վարձատրվող կինը:    

Ջենիֆեր Լոպեզը դստեր հետ

Ի դեպ,  համերգը նվիրված է եղել նաեւ հեղինակային իրավունքներ խախտողների դեմ պայքարին:):

Տեղեկացնենք նաեւ, որ Բաքվի օդանավակայանի աշխատակիցը Լոպեզի անձնագիրը ստուգելիս չի դիմացել գայթակղությանն ու որպես հիշատակ լուսանկարել է այն:):

BRAVO.am
Լուսանկարները` trend.az-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW