«Արամ Խաչատրյան» համերգասրահում մայիսի 5-ին տեղի կունենա «Արցախ» կամերային նվագախմբի համերգը՝ միջազգային ճանաչում ունեցող հայ երաժիշտների մասնակցությամբ։ Նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր՝ Նարեկ Հախնազարյան, մենակատար՝ Սերգեյ Խաչատրյան։
Ծրագրում Բարտոկի Ռումինական ժողովրդական պարեր, Հարությունյանի Կոնցերտ ջութակի եւ լարային նվագախմբի համար (մենակատար՝ Սերգեյ Խաչատրյան), Միրզոյանի «Շուշանիկ», Շոստակովիչի Կամերային սիմֆոնիա դո մինոր, «Օպուս 110ա» ստեղծագործություններն են։
««Արցախ» կամերային նվագախմբի այս համերգը բացառիկ է իր բնույթով։ Ուրախ ենք, որ երեկոյի ընթացքում մեզ հետ ելույթ է ունենալու իմ շատ սիրելի ընկեր, աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը։ Մենք միասին փոխանցելու ենք այն ապրումները, որոնք մեզ միավորում են որպես հայ, որպես արվեստագետ եւ որպես մարդանց, որոնք հավատում են, որ մշակույթն ունի բուժելու, միավորելու ու ոգեշնչելու ուժ»,- նշում է Նարեկ Հախնազարյանը։
Նարեկն ու Սերգեյը բազմիցս միասին հանդես են եկել ելույթներով թե՛ Հայաստանում, եւ թե՛ արտերկրում՝ ներկայացնելով ու տարածելով հայ կատարողական դպրոցի վարպետությունն ու հայկական մշակույթը, սակայն սա արտիստների առաջին համագործակցությունն է դիրիժոր-մենակատար ձեւաչափով։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: