×


Ջորջ Քլունին` Երեւանում

«Ավրորա» մարդասիրական մրցանակի ժյուրիի համանախագահ Ջորջ Քլունին, ինչպես հայտնի է, երեկ ժամանել է Հայաստան: Այցելության առաջին օրը հանրահայտ դերասանը ծանոթացել է մեր մայրաքաղաքին, մասնավորապես եղել է Երեւանի կոնյակի գործարանում եւ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:  

Ջորջ Քլունին այցելել է Թումո


Հոլիվուդյան աստղը 100LIVES նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի եւ Թումոյի հիմնադիրներ Սեմ եւ Սիլվա Սիմոնյանների հետ շրջել է կենտրոնով, լսել պատանիների երաժշտական կատարումը եւ ուսանողների հետ մի քանի «սելֆի» է արել:

Ջորջ Քլունին այցելել է Թումո


Ջորջ Քլունին ծանոթացել է նաեւ հայկական լեգենդար ԱՐԱՐԱՏ կոնյակների նշանավոր թանգարանի ժառանգությանը: Ներկաներին հատկապես տպավորել է Երեւանի կոնյակի գործարանի կուպաժի վարպետ Մարգար Սեդրակյանի ոգեշնչող պատմությունը: Նա այն անձանցից է, ով փրկվել է Հայոց ցեղասպանությունից եւ չնայած վերապրած ողբերգությանը` կարողացել է կյանքում եւ ստեղծագործական աշխատանքում առավելագույն բարձունքների հասնելու ուժ գտնել:

Ջորջ Քլունին` ԱՐԱՐԱՏ կոնյակների թանգարանում


Ջորջ Քլունին` ԱՐԱՐԱՏ կոնյակների թանգարանում


Տեղեկատվությունը եւ լուսանկարները`ARARAT թանգարանի եւ Tumo-ի «ֆեյսբուքյան» էջերից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW