«Ավրորա» մարդասիրական մրցանակի ժյուրիի համանախագահ Ջորջ Քլունին, ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկվանից Հայաստանում է: Հանրահայտ դերասանն այցելության առաջին օրը երեւանյան հայտնի վայրեր այցելելուց հետո այսօր ուղեւորվել է Դիլիջան:
Ջորջ Քլունին նախ այցելել է Դիլիջանի UWC քոլեջ, շրջել է ուսումնական կենտրոնում, ծանոթացել ծրագրերին, իսկ այնուհետեւ ժամանակ է անցկացրել Աղստեւ գետի ափին տեղակայված ռեստորանային համալիրում, որի բակում արված լուսանկարներն էլ ներկայացնում ենք:
Նշենք, որ ռեստորանի այցելուները ցնցվել են, երբ անսպասելիորեն հայտնվել են մեծանուն դերասանի կողքին:):
BRAVO.am


×
13,344





