×


Ջորջ Քլունին հայտնել է կնոջ` Երեւան չգալու պատճառը

Շատերին հետաքրքրում է, թե արդյոք Հոլիվուդի ամենացանկալի տղամարդկանցից մեկը հայաստանյան այցի ընթացքում այդքան սիրառատորեն կլուսանկարվեր հայուհիների հետ, եթե իրեն ուղեկցեր կինը:): Այս հարցի պատասխանը մենք չգիտենք, փոխարենը կարող ենք ներկայացնել Ջորջ Քլունիի պարզաբանումը, թե ինչու Ամալ Քլունին իր հետ Երեւան չի եկել: 

Ամալ եւ Ջորջ Քլունիները

«Նա այսօր [ապրիլի 22-ին] այցելելու է Սպիտակ տուն, այնուհետ հանդիպելու է ՄակՔեյնի եւ այլ սենատորների հետ: Նա ներկայացնում է Խադիջա [Իսմայիլովա] անունով կնոջ շահերը` մի լրագրողի, որն Ադրբեջանում ազատազրկվել է ճշմարտությունն ասելու համար: Ամալն այնտեղ փորձելու է գտնել ուղիներ, որպեսզի այս հրաշալի, փայլուն լրագրողին հնարավոր լինի ազատ արձակել, քանի որ կինս իսկապես հավատում է, որ ճշմարտությունն ասելու համար չպետք է բանտարկվես: Ահա թե որտեղ է նա հենց հիմա»,-«Ա1+» եւ «Արմենիա» հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասել է «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակի Ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունին:

«Անկեղծ ասած, նա իսկապես հիասթափված է, քանի որ մենք անհամբեր սպասում էինք այս այցին: Գիտեք, նա դատական գործ էր վարում Մալդիվների կառավարության դեմ՝ փորձելով ազատ արձակել նախկին նախագահին, եւ դա նրան հաջողվեց: Դա մեծ հաջողություն էր կնոջս համար, սակայն դա նշանակում է, որ մենք այլեւս չենք կարող մեկնել Մալդիվներ: Այնպես որ, մենք սկսում ենք սպառել մեր այցելության վայրերը»,- կատակել է դերասանը: 

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW