Հայաստանի ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը հեռուստահաղորդումներից մեկի նկարահանման ժամանակ, ամենայն հավանականությամբ, կոտրել է ձեռքը եւ տեղափոխվել հիվանդանոց. ահա այսպիսի լուր է տարածվել մամուլում, որը ճշտելու համար BRAVO.am-ը քիչ առաջ կապվել է դերասանի հետ:
Ռաֆայել Քոթանջյանը
Վերջերս պապիկ դարձած Ռաֆայել Քոթանջյանը մեզ հետ զրույցում նշել է, որ իսկապես կոտրել է ձեռքը, բայց անհանգստանալու կարիք չկա.“Ինձ հետ նման բաներ հաճախ են պատահում: Հիվանդանոցում չեմ, վախենալու ոչինչ չկա, ինձ լավ եմ զգում եւ աշխատանքի մեջ եմ”:
Ռաֆայել Քոթանջյանի ընտանիքը
BRAVO.am-ը շուտափույթ ապաքինում է մաղթում դերասանին:
BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ avproduction.am-ից


×
6,713





