×


Ռաֆայել Քոթանջյանի 71-ամյակն ու թոռնիկի ատամհատիկը :)

Մայքլ Քոթանջյանը օգոստոսին BRAVO.am-ին պատմեց ամառային հանգստի, դստեր` Լիկայի  նախասիրությունների եւ մկրտության մասին, իսկ այս անգամ մեզ հետ զրույցում երգիչը պատմել է փոքրիկի ատամհատիկի արարողության եւ հայրիկի` ՀՀ վաստակավոր դերասան Ռաֆայել Քոթանջյանի ծննդյան տարեդարձի մասին:):

Մայքլ Քոթանջյանի ընտանիքը


Արտիստի 71-ամյակը լրացել է սեպտեմբերի 9-ին: Նա իր ծննդյան օրն անցկացրել է ընտանիքի եւ մտերիմների հետ, տոնական խնջույքն անակնկալներով լի է եղել.“Յուրահատուկ նվեր մատուցեցինք հայրիկիս` միջոցառման ամենաթեժ պահին իրականացնելով աղջկաս ատամհատիկի արարողությունը’’,-ասել է Մայքլը:

Մայքլ Քոթանջյանի դուստրը` Լիկան


Նա նաեւ տեղեկացրել է, որ առաջնեկը` Լիկան, հայկական գեղեցիկ ծեսի ընթացքում մեկի փոխարեն երկու ապագա մասնագիտություն է ընտրել.“Նախագահ է դառնալու եւ պարուհի :)”:

Ռաֆայել Քոթանջյանի 71-ամյակին


BRAVO.am-ը շնորհավորում է Ռաֆայել Քոթանջյանի ծննդյան տարեդարձը` մաղթելով առողջություն եւ երկար տարիների կյանք: Իսկ փոքրիկ Լիկային անհոգ մանկություն եւ երջանկություն ենք ցանկանում` անկախ մասնագիտական ընտրությունից:):

BRAVO.am
Լուսանկարները` Մայքլ Քոթանջյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW