×


Ռեժիսոր Ժոռ Մելոյանի նշանդրեքը` մինի-հարսանիք :)

Հայկական եւ արտասահմանյան մի շարք տեսահոլովակների եւ գովազդային հոլովակների ռեժիսոր Ժոռ Մելոյանը երեկ նշանադրվել է: Նա BRAVO.am-ին է տրամադրել արարողության լուսանկարները, նաեւ պատմել, թե ինչպես է ծանոթացել սիրելիի հետ:

Լուսինե Ղազարյանի եւ Ժոռ Մելոյանի նշանադրությանը


Ժոռի ընտրյալը` Երեւանի պետական համալսարանի ուսանողուհի Լուսինե Ղազարյանն է: Պարզվում է` նշանադրությունն իրականացրել են հենց աղջնակի ծննդյան օրը. «Երեկ նա դարձել է 20 տարեկան: Բավական մեծ խնջույք էինք կազմակերպել, կարելի է ասել` մինի-հարսանիք ենք արել»:

Ժոռն ու Լուսինեն հանդիպել են մոտ 8 ամիս առաջ` ընդհանուր ծանոթներից մեկի միջոցով.«Սեր էր առաջին հայացքից: Ինչպես նշանադրությունը չուշացավ, այնպես էլ մեր հարսանիքը սարերի հետեւում չէ»,-ասել է ռեժիսորը:

Ժոռ Մելոյանը եւ Լուսինե Ղազարյանը


Ռեժիսորի խոսքով` հայկական ավանդական նշանադրություն են արել, որին ներկա են եղել հարազատները, մտերիմ մարդիկ ու ընկերները:

BRAVO.am-ը շնորհավորում է զույգին եւ երջանկություն մաղթում:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /BRAVO.am/
Լուսանկարները տրամադրել է Ժոռ Մելոյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին