Յուրաքանչյուր աղջիկ իր վարսերը հարստություն է համարում: Գեղեցիկ սեռի համար մազերը կարճացնելու պրոցեսը սթրեսային է: Հիմնականում կարճ սանրվածքը ուղեկցվում է հիասթափությամբ, հաճախ` նաեւ արցունքներով:
Ռիհանան
Աղջիկները երկարացնում են մազերը տարիների ընթացքում ու մի օր հանկարծ որոշում կարճացնել: Շատերը նույնիսկ վարսահարդարի մոտ գնալուց հոգու խորքում հույս ունեն, որ վերջինս նրանց հետ կհամոզի:
Ամառային տապին առավել երանելի է կարճ սանրվածքով գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին: Բացի այն, որ նրանք ընդգծում են գլխի գեղեցիկ ձեւը, դիմագծերը, նաեւ չեն շոգում:):
Սակայն ոչ բոլորի մոտ է կարճ սանրվածքն ընկճախտ առաջացնում: Այս դեպքում լավ օրինակ են հանդիսանում արտասահմանյան եւ հայ հայտնի ու սիրված մարդիկ, ովքեր նախ նույնիսկ ամենաանհաջող սանրվածքը կարող են ապրանքանիշ դարձնել, ապա նաեւ պարզապես սիրում ու քարոզում են կարճ սանրվածքների նորաձեւությունը:
Անջելինա Ջոլին
Վերջին նորությունը կարճ վարսերի առումով գրանցվեց երգչուհի Մայլի Սայրսի մոտ: Երկրպագուները նոր էին սովորել երգչուհու` շիկահեր լինելուն, իսկ վերջինս շտապեց նոր սանրվածք ներկայացնել: Մայլին երիտասարդ է եւ խորհուրդ է տալիս փորձարկել տարբեր ոճեր: Ի դեպ, Մայլին վաճառել է “ավելորդ” մազերը, իսկ ստացված գումարը՝ փոխանցել քաղցկեղով հիվանդ երեխաներին:
Մայլի Սայրսը
Դերասանուհի Էն Հեթուեյը ցանկություն չուներ հրաժեշտ տալու իր գեղեցիկ վարսերին, սակայն նոր ֆիլմի նկարահանումները ստիպեցին նրան նոր սանրվածք ունենալ: Ինչեր ասես, որ չեն անի դերասանները հանուն արվեստի:
Էն Հեթուեյը
Միշել Ուիլյամսը խոստովանել է, որ վաղաժամ մահացած ամուսինը` դերասան Հիթ Լեջերը սիրում էր նրա կարճ սանրվածքը: Այժմ Ուիլյամսը շարունակում է հավատարիմ մնալ կարճ սանրվածքին: Միշելը ասում է, որ նման արտաքինով ավելի ինքնավստահ է դարձել:
Միշել Ուիլյամսը
Երգչուհի Նառային համարյա թե չեն հիշում երկար վարսերով: Կարճ սանրվածքը երգչուհու այցեքարտն է եւ ոճի մասնիկը: Նառան հաճախ փոխում է մազերի գույնը, սակայն հավատարիմ է մնում երկարությանը:
Նառան
Սոֆի Մխեյանը իր նոր տեսահոլովակում զարմացրեց շատերին: Երկրպագուները մտածեցին, թե երգչուհին հրաժեշտ է տվել իր գեղեցիկ վարսերին: Հետո արդեն պարզ դարձավ, որ Սոֆին չի կտրել մազերը, այլ պարզապես կերպարանափոխվել է հատուկ տեսահոլովակի համար:
Սոֆի Մխեյանը
Ստորեւ առաջարկում ենք դիտել նաեւ մյուս հայ եւ արտասահմանյան հայտնիների` կարճ սանրվածքով լուսանկարները: Նաեւ առաջարկում ենք մասնակցել հարցմանն ու հայտնել ձեր կարծիքը ամենասազական եւ գեղեցիկ սանրվածքով “հերոսուհու” վերաբերյալ:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Vev
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: