×


Ռիհաննայի եւ Կառա Դելվինի կես միլիոնանոց հանգստյան օրերը :)

Հանգստյան օրերի համար Ռիհաննան եւ Կառա Դելվինն այս անգամ ընտրել են ֆրանսիական Լազուրե ափը: Արտասահմանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, երգչուհին ու մոդելն իրենց զվարճանքների վրա ծախսել են 500 հազար ֆունտ ստերլինգ (մոտ 750 հազար դոլար):

Ռիհաննան


300 հազար արժեցել է շքեղ զբոսանավի վարձակալությունը, որի վրա էլ իրենց “ուիքենդի” մեծ մասն անցկացրել են աստղային ընկերուհիները` խմելով կոկտեյլներ, պարելով եւ պարբերաբար լողալով: Ռիռին եւ Կառան 200 հազար էլ ծախսել են ռեստորաններում եւ ակումբներում:

Մոդել Կառա Դելվինը


Ի դեպ, կիրակի երեկոյան Կառա Դելվինն “Ինստագրամ”-ի իր էջում ցուցադրել է նոր դաջվածքը. նրա ոտնաթաթի տակ այլեւս գրված է` “Պատրաստված է Անգլիայում”:): Մոդելի երրորդ դաջվածքի հեղինակը կրկին Bang Bang-ն է, որի հետ Կառային ծանոթացրել է Ռիհաննան:

Կառա Դելվինի նոր դաջվածքը


BRAVO.am
Աղբյուրը` Daily Mail

Կարդալ ավելին

Quality Sign BW