24-ամյա Ռիհաննան հանրությանն է ներկայացրել “Where Have You Been’’ երգի տեսահոլովակի նկարահանման ընթացքի ֆոտոշարքը: Լուսանկարներն, ինչպես միշտ, անկեղծ են:
Ռիհաննան
“Շատ բարդ էր գրիմ անելու պրոցեսը, բայց մեր թիմի ստացած արդյունքն արդարացրեց գործադրված ջանքերը’’,- գրել է Ռիռին իր` “Թվիթեր”-ի էջում: Լուսանկարներում կարող եք տեսնել “մեյք-ափ” մասնագետների շնորհիվ կոկորդիլոս դարձած երգչուհուն, որի կրծքերին եւ մեջքին կոկորդիլոսի կաշի են նկարել:
Տեսահոլովակի նկարահանումների ընթացքում աղջիկը ստիպված է եղել սուզվել ջուրը, որպեսզի կոկորդիլոսի դերն առավել իրական խաղա: “Շատ սիրեցի “ալիք անել’’ եւ հետույքս ջրի երես հանել’’,- ժպտալով նշել է երգչուհին:
Ռիհաննան
Ռիհաննան նաեւ շեշտել է, թե ցանկացած տեսահոլովակի հաջողության կարեւոր գրավականը խորեոգրաֆիան է. “Եթե համոզված չեմ, որ շքեղ պար է բեմադրվելու, ուրեմն ընդհանրապես դադարեցնում եմ նկարահանումները’’:
Առաջարկում ենք դիտել լուսանկարներն ու գնահատել Ռիհաննայի տեսահոլովակը ստորեւ:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail


×
6,674






