Ռիհաննան էպոտաժի թագուհու իր կոչումն ամրապնդելու համար որոշել է չբավարարվել հանրության առջեւ մերկանալով, Քրիս Բրաունին միանալ-բաժանվելով եւ “վատ աղջկա” իր այլ արարքներով եւ սկսել է վիրավորել “աստղերին”, այս դեպքում` Նիքոլ Ռիչիին:
Նիքոլ Ռիչին
BRAVO.am-ն արդեն պատմել է “Met Ball 2013”-ի մասին, որին մասնակցել է նաեւ Նիքոլ Ռիչին: Դերասանուհի-դիզայները երեկույթին ներկայանալու համար դարձել էր “ալեհեր”` կրելով նաեւ համապատասխան զգեստ: Նրա կերպարը, պարզվում է, հունից հանել է երգչուհի Ռիհաննային, որը շտապել է “Twitter”-ի իր էջում սուր մեկնաբանություն գրել:
Ռիհաննան
“Քիչ էր մնում սիրտս խառներ այդ “ստերվայից””,-նշել է Ռիռի: Դատելով մեկնաբանություններից` երգչուհու երկրպագուներից շատերը համակարծիք են նրա հետ, սակայն քիչ չեն նաեւ Ռիչիին պաշտպանողները:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: