Ռիհաննան եւ իր նախկին ընկերը` Քրիս Բրաունը, դատելով ստորեւ ներկայացված թարմ լուսանկարներից, վերականգնել են իրենց հարաբերություններն ու կրկին միասին են անգամ հանրային վայրերում :):
Քրիս Բրաունը եւ Ռիհաննան
Բարբադոսուհին Սուրբ Ծննդի օրը Քրիս Բրաունի հետ Լոս Անջելեսում ներկա է գտնվել “New York Knicks” եւ “Los Angeles Lakers” բասկետբոլային թիմերի հանդիպմանը, որի ընթացքում արված ֆոտոշարքն էլ տարածվել է համացանցում:
Ռիհաննան
Ռիռին եւ Քրիսը լուսանկարներում երջանիկ տեսք ունեն, խաղի ընթացքում նրանք միասին լավ ժամանակ են անցկացրել, անգամ գրկախառնվել են: Հուսանք` այս անգամ Քրիսն իր վարքով չի նեղացնի երգչուհուն:):
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail


×
5,726





