×


Ռիփփին

Ռիփփին նոր տեսահոլովակն ու լավուվատ տարին

Ռիփփին երկրպագուների համար Ամանորի նվեր է պատրաստել: Մինչ «Նոր տարի» երգի տեսահոլովակի պրեմիերան, երգչուհին BRAVO.am-ին նկարահանման հրապարակից կադրեր է տրամադրել ու խոսել առաջիկա ծրագրերից:

«Ուրախ երգ է եւ պարելու տրամադրություն, դրական լիցքեր կփոխանցի: Շատ մեծ ու փորձառու թիմի հետ եմ աշխատել, բոլորը մեծ լումա ունեն երգի ու տեսահոլովակի իրականացման գործում, դրա համար առանձին անուններ նշել չեմ ուզում, միայն ցանկանում եմ մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնել գործընկերներիս»,- ասել է նա:

Ռիփփին


Նոր տարվա գիշերը երգչուհու համար աշխատանքային է լինելու.«Համերգային մի շարք ծրագրերի մասնակցելու հրավերներ ունեմ, պետք է փորձեմ բոլորը հասցնել: Տարիս բեմում կսկսվի:)»,- նշել է Ռիփփին եւ հավելել.«Չնայած զբաղվածությանս՝ հասցրել եմ տոնածառս զարդարել: Իմ տանը վաղուց տոնական տրամադրություն է: Քանի որ մենակ եմ ապրում, հատուկ պատրաստություններ չեմ տեսնում. մի փոքրիկ սեղան կունենամ»:

Ամփոփելով 2017 թվականը՝ երգչուհին ասել է, որ շատ բարդ, բայց միեւնույն ժամանակ հագեցած տարի է ունեցել.«Անձնական առումով տարիս շատ վատն էր. շատ մեծ կորուստ ունեցա: Աշխատանքի դեպքում չեմ դժգոհում. գերհագեցած օրեր եմ ունեցել, ինչն էլ օգնել է շատ բաներ հաղթահարել: Ուզում եմ՝ 2018-ին մարդիկ ավելի բարի դառնան, մենք բարության պակաս ունենք»:

Ռիփփին


Գալիք տարին եւս Ռիփփիի համար բուռն աշխատանքային կլինի.««Դոմինո» սիթքոմի ավարտից հետո անգործ չեմ մնացել: Այժմ «Արմենիա»-ի մի քանի նոր ծրագրերում եմ ընդգրկված, որոնք իրենց ձեւաչափով զգալի տարբերվում են սիթքոմից: Առաջիկայում բոլորովին նոր կերպարով կներկայանամ: Որպես երգչուհի՝ նույնպես դադար չեմ ունենա. հունվարին նոր տեսահոլովակ եմ պատրաստվում նկարահանել, նոր երգեր կան, որոնք պետք է ձայնագրեմ: Այնպես որ, խոսելու շատ առիթներ կունենանք:)»,- եզրափակել է նա:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Ռիփփին

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին