Վերջերս Նյու Յորքում կայացած «Կոսմոպոլիս» ֆիլմի պրեմիերային Ռոբերտ Փեթինսոնը, բնականաբար, ներկայացավ առանց սիրելիի` Քրիստեն Ստյուարտի: Դերասանուհու դավաճանությունից հետո բոլորը միահամուռ ուժերով պնդում էին, որ Ռոբը չի ների նրան: Սակայն դերասանը շարունակում էր լուռ մնալ ու ոչ մի կերպ չմեկնաբանել պատահածը:
Ռոբերտ Փեթինսոնն ու Քրիստեն Ստյուարտը
Դերասանը վերջապես խոսեց : 26-ամյա Ռոբերտը բավականին դրական տրամադրություն ուներ թե ֆիլմի պրեմիերային, թե հարցազրույցի ընթացքում: Եվ այսպես, հաղորդավարը հարցրեց դերասանին` ինչպե՞ս է ինքնազգացողությունը: «Կմտածեք, թե հիմար եմ, բայց կյանքիս ամենամեծ խնդիրն այն է, որ հասարակայնության հետ կապերի մասնագետ չունեմ:
Յուրաքանչյուր դերասանի համար սովորաբար տեքստեր են գրում, որ հարցազրույցների ընթացքում վստահ խոսեն: Հիմա ես էլ եմ մտածում նման մասնագետ աշխատանքի վերցնել»,- պատասխանել է Փեթինսոնը:
Քրիստեն Ստյուարտն ու Ռոբերտ Փեթինսոնը
Հաղորդավարը ի պատասխան ասել է, որ դերասանը ավելի լավին է արժանի ու պետք է մոռանա Քրիստենին: Ռոբերտը միայն ժպտացել է` առանց որեւէ մեկնաբանության թողնելով հաղորդավարի արտահայտությունը:
Այժմ դերասանը պատրաստվում է նկարահանվել «Անապատի թագուհի» ֆիլմում, որտեղ կմարմնավորի լեգենդար Լոուրենս Արաբացուն: Իսկ Քրիստենին զրկել են հնարավորությունից նկարահանվել «Սպիատակաձյունիկն ու որսորդը» ֆիլմի սիքվելում: Պատճառը դերասանուհու դավաճանությունն է:
Քրիստեն Ստյուարտն ու Ռոբերտ Փեթինսոնը
Ի դեպ, Քրիստենին որոշել է պաշտպանել հոլիվուդյան հայտնի դերասանուհի, համատեղությամբ նաեւ Քրիստենի ընկերուհի Ջոդի Ֆոստերը: «Հանգիստ թողեք Քրիստենին»,- հայտնել է նա:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: