×


Ռոզի Ավետիսովայի նոր ֆոտոշարքն ու հանգստի չմեկնելու պատճառը

Ռոզի Ավետիսովայի արձակուրդային լուսանկարները դժվար թե կարողանանք առաջիկայում ներկայացնել այն պարզ պատճառով, որ դերասանուհին, ամենայն հավանականությամբ, հանգստի չի մեկնի: Փոխարենը նա երեւանյան գեղեցիկ նոր ֆոտոշարք ունի, որն էլ տրամադրել է BRAVO.am-ին:

Ռոզի Ավետիսովան


«Ինձ շատ բնութագրող ֆոտոշարք է. մի քիչ լուրջ, մի քիչ ուրախ, մի քիչ սեքսուալ եւ միշտ մեր փողոցներին սիրահարված»,-մեզ հետ զրույցում նշել է Ռոզին՝ պատմելով, որ լուսանկարահանման ողջ ընթացքում լսել է անցորդների հաճոյախոսությունները, իսկ խանգարողներ չեն եղել:

Ռոզի Ավետիսովան


Անդրադառնալով ստեղծագործական ակտիվությանը՝ նա ասել է.«Այս շրջանս սարսափելի եւ հաճելիորեն բուռն է. ունեմ թատերական երկու նոր նախագիծ, մեկը՝ «Թատրոն տանիքում» հարթակի շրջանակներում, Գյումրու պետական դրամատիկական թատրոնում էլ ակտիվ փորձաշրջան է: Ամառային հանգստի մասին, ավաղ, նույնիսկ ժամանակ չունեմ մտածելու»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Sed Photography-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին