×


Ռուզան Ավետիքյանի անակնկալն Աննա Խաչատրյանին :)

Աննա Խաչատրյանը մանկուց չի սիրում նշել իր ծննդյան տարեդարձը, այս հունիսի 26-ին էլ բացառություն չի արել:): BRAVO.am-ի հետ զրույցում երգչուհին պատմել է, որ ծննդյան օրն, անկախ իր կամքից, նյարդային է լինում, բայց շնորհավորանքներից, բարեմաղթանքներից ու նվերներից շոյվում է.“Ամեն տարի երկրից հատուկ մեկնում եմ, որ չնշեմ, բայց այս անգամ մնացի Երեւանում: Ոչ մի տարի խնջույք չեմ կազմակերպում, բայց եթե ընկերներս գալիս են, մեր տան դռները բաց են”:

Աննա Խաչատրյանը եւ Ռուզան Ավետիքյանը Երուսաղեմում


Նրա ընկերուհին էլ` երգչուհի Ռուզան Ավետիքյանը, այս տարի անակնկալ այցելել է հոբելյարին.“Չէի սպասում, որ կգա: Մեր դուռը թակեցին, բացեցի ու տեսա` Ռուզիկը տորթով, մոմերով ու բերանին “պզիկ” խաղալիքով եկել է ինձ շնորհավորելու: Տրամադրությունս իր անսպասելի այցից շատ բարձրացավ, երեկոյան էլ հարազատ եղբայրս աշխատանքից հետո ծաղիկներով եկավ ինձ շնորհավորելու:)”:

Աննա Խաչատրյանն այժմ երաժշտական ակտիվ գործունեությամբ չի զբաղվում եւ դադարի շրջանում է.“Ժամանակ առ ժամանակ բոլորն էլ  ոչնչով չզբաղվելու ցանկություն են ունենում. լճացման շրջան է: Չնայած` ուսումնական հաստատությունում չեմ աշխատում, նաեւ չեմ սովորում, բայց այս տարին ինձ համար ուսումնական գրաֆիկով է, հիմա էլ ամառային արձակուրդ եմ վերցրել:)”:

Աննա Խաչատրյանը


Երգչուհին պասիվ հանգստի սիրահար չէ.“Ինձ համար շատ ձանձրալի է որեւէ երկիր մեկնել եւ ծովափին երկու շաբաթ անցկացնել, մանավանդ, որ չեմ սիրում արեւայրուք ընդունել: Փոխարենը նախընտրում եմ պատմամշակութային վայրերում լինել ու ինձ համար նոր բացահայտումներ անել, ինչպես, օրինակ, նախորդ տարի Անգլիա ճամփորդությունս, որից շատ լավ հուշեր ունեմ”:

Աննա Խաչատրյանը Մեծ Բրիտանիայում


Աննայի համար նախընտրելի տարբերակ է համերգային շրջագայությունները համատեղել ակտիվ հանգստի հետ, բայց պլանավորած համերգներ արտերկրում դեռ չունի, Հայաստանի զբոսաշրջային քաղաքներ էլ պարբերաբար այցելում է, բայց ոչ երկար ժամանակով.“Ծաղկաձոր, Դիլիջան, Սեւան ընկերներիս հետ տարվա բոլոր եղանակներին գնում եմ, բայց ճամպրուկս հատուկ չեմ հավաքի, որ Սեւան գնամ.  այնտեղ կարելի է մեկ-երկու օր մնալ: Ամառը դեռ առջեւում է, հուսամ` հետաքրքիր հանգիստ կունենամ”:

BRAVO.am
Լուսանկարները` Աննա Խաչատրյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին