×


Ռուզաննա Հարությունյանի հարսանեկան լուսանկարներն ու խորհուրդը 27-ն անց աղջիկներին

Դերասանուհի, հաղորդավարուհի Ռուզաննա Հարությունյանը հունիսի 1-ին ամուսնացել է: Նա BRAVO.am-ին է տրամադրել հարսանեկան լուսանկարները, նաեւ պսակադրության հաջորդ օրը Գյումրու «Սեւ բերդ»-ում իրականացված  ֆոտոշարքից չհրապարակված կադրեր, պատմել է կյանքի կարեւորագույն օրվա եւ այն մասին, թե որտեղ է բնակվելու ամուսնու հետ:

Ռուզաննա Հարությունյանը եւ Վահիկ Սահակյանը


Ռուզաննայի ընտրյալը՝ Վահիկ Սահակյանը, թատարեկան կրթություն ունի, սակայն մասնագիտությամբ չի զբաղվում.«Ամուսնուս հետ ծանոթացել եմ ուղիղ 12 տարի առաջ՝ Թատերական ինստիտուտում: Համակուրսեցիներ էինք, բայց այդ ժամանակ եւ մինչեւ վերջերս մտքովս անգամ չէր կարող անցնել՝ կամուսնանամ. այլ պլաններ ու նպատակներ ունեի:): Բայց ինչպես ասում են՝ վերեւներում ինձ համար ավելի հետաքրքիր սցենար էին գրել»,-նշել է նա:

Դերասանուհի-հաղորդավարուհու խոսքով՝ հարսանիքը իսկական տոն է եղել թե՛ իրենց, թե՛ հյուրերի համար.«Ներկա էին ամենամոտ մարդիկ տարբեր բնագավառներից։ Շատ մանրամասն չեմ կարող հիշել, որովհետեւ ինձ թույլ էի տվել խմել ու պարզապես ուրախանալ»:

Ռուզաննա Հարությունյանը եւ Վահիկ Սահակյանը


Ամուսնությունից հետո Ռուզաննան տեղափոխվել է Ֆրանիսա, որտեղ ապրում է ամուսինը.«Հիմա մեր օրերը վայելում ենք Նիս քաղաքում, բայց Հայաստան վերադառնալու ակնկալիքով եմ այստեղ եկել»,-ասել է նա եւ հավելել.«Խորհուրդս ամուսնությունից խուսափող բոլոր 27-ն անց աղջիկներին՝ պարզապես ճիշտ ընտրություն կատարեք, ու ամուսնությունն այլեւս «վախենալու» չի լինի»:

Ռուզաննան վերջին տարիներին վարում էր «Երկիր Մեդիա» -ի «Բարեւ երկիր» առավոտյան ծրագիրը: Նրանից հետաքրքրվել ենք՝ արդյոք հրաժեշտ է տվել հաղորդավարուհու կյանքին.«Ընդամենը դադար եմ վերցրել եւ կվերադառնամ ավելի թարմ ու նոր ասելիքով»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Սարգիս Մկոյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին