×


Սամվել Թոփալյանի դստեր առաջին լուսանկարներն ու որդու 3-ամյակը

Դերասան Սամվել Թոփալյանը երկու երեխայի հայր է: Նրա առաջնեկը՝ Արմենը, օրերս դարձել է 3 տարեկան: Փոքրիկի տարեդարձը ծնողները հարազատների ու մտերիմների հետ նշել են Երեւանի մանկական սրճարաններից մեկում՝ օրվա լուսանկարները տրամադրելով BRAVO.am-ին:

Սամվել Թոփալյանի ընտանիքը


«Առավոտյան ժամը 8:00-ից նկարահանման էի, միայն ծննդյան խնջույքի վերջում կարողացա միանալ հյուրերին: Որդիս շատ ուրախ էր, ոգեւորվել էր հատկապես տատիկ-պապիկի նվերած մեծ մեքենայից: Մինչեւ քնելը դրա մասին էր խոսում»,-պատմել է նա:

Սամվել Թոփալյանի դուստրը՝ Արփենը


Դերասանի հետ խոսել ենք նաեւ 4 ամսական դստեր՝ Արփենի մասին, որի լուսանկարները բացառիկ կարգով առաջինը մենք ենք հրապարակում. «Դեռ չունեմ այն զգացողությունը, որ հայրիկի համար աղջիկն այլ է: Երեւի պատճառն այն է, որ զբաղվածությանս պատճառով տանը քիչ եմ լինում: Գիտեմ մի բան՝ նախկինում մեկ հրաշք ունեի, այժմ՝ երկու: Իհարկե, պատասխանատվությունն այս դեպքում ավելի մեծ է, իսկ զգացմունքներս կրկնապատկվել են»:

Սամվել Թոփալյանը՝ որդու՝ Արմենի հետ


Սամվելից հետաքրքրվել ենք՝ արդյոք աշխատանքային խիտ գրաֆիկը բողոքների առիթ չի դարձել ընտանիքի համար.«Նրանք ըմբռնումով են մոտենում, իսկ տղաս ամեն տնից դուրս գալուցս ասում է՝ «3-ին կգաս»: Երեւի ցրեկվա երեքը նկատի ունի, բայց օրեր են լինում, որ գիշերն եմ գալիս:)»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Սամվել Թոփալյանը

Կարդալ ավելին

Quality Sign BW