Մոսկվայում հունիսի 4-ին տեղի է ունեցել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի որդու հարսանիքը: 23-ամյա Սարգսի ընտրյալը, ինչպես արդեն պատմել ենք, 25-ամյա վրացուհի Սալլի (Սալոմե) Կինցուրաշվիլին է, ով պսակադրությանը կրել է «Elie Saab» ապրանքանիշի հարսանեկան զգեստ եւ ադամանդե թագ «Tiffany & Co.»-ից:
Սամվել Կարապետյանի որդու հարսանիքին
Ռուսաստանյան լրատվամիջոցները գրում են հայ միլիարդատիրոջ որդու հարսանիքի շքեղության մասին` 500 հյուրեր, ութհարկանի տորթ, բնական ծաղիկներով լայնածավալ ձեւավորում, ազգային պարեր եւ գլխավորը` նորապսակներին շնորհավորել եւ իր կատարումներն է նվիրել հանրահայտ «Maroon 5» խումբը:
«Maroon 5» խմբի վոկալիստ Ադամ Լեւինը եւ Սալլի Կինցուրաշվիլին
Սարգսի եւ Սալլիի հարսանիքին ելույթ են ունեցել նաեւ Ալլա Պուգաչովան, Գրիգորի Լեպսը, Դիմա Բիլանը, Ֆիլիպ Կիրկորովը, Նիկոլայ Բասկովը, Թիմաթին, Վալերի Մելաձեն, Սոֆիա Ռոտարուն եւ ուրիշներ, իսկ երեկոյի հանդիսավարներն են եղել Անդրեյ Մալախովը, Վերա Բրեժնեւան եւ Տատյանա Գեւորգյանը:
Հարսանեկան տորթը
Ինչպես հայտնում է tatler.ru-ն, հարսն ու փեսան հայկական ազգային պար են պարել հյուրերի հիացական հայացքների ներքո, որոնց թվում է եղել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
BRAVO.am
Աղբյուրը` tatler.ru, elle.ru
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: