Արմեն Ալքամյանը, նույն ինքը` DJ Smoke-ը, որդու մեկամյակի առթիվ մանկական գունեղ տոն է կազմակերպել երեւանյան ռեստորանային համալիրներից մեկի բացօթյա սրահում, իսկ միջոցառման լուսանկարները տրամադրել է BRAVO.am-ին:
Սարգիս եւ Մանո Գրիգորյանները` Դիջեյ Smoke-ի որդու հետ
Խնջույքին մասնակցել են նրա հարազատներն ու ընկերները, այդ թվում` «վիտամինցի» Արմուշը` կնոջ եւ որդու հետ, Սարգիս եւ Մանո Գրիգորյանները` դստրերի հետ, Հայկոն եւ Անահիտ Սիմոնյանը, Գրիգոր Դանիելյանն ու Հռիփսիմե Ելինյանն` Ալբորտոյի հետ:
Դիջեյի խոսքով` Դանիելի ծննդյան տարեդարձն անցել է ուրախ մթնոլորտում. «Կազմակերպչական հարցերով զբաղվել էր կինս` Գայանեն, իսկ ես ապահովել էի լուսային էֆեկտներն ու երաժշտությունը` հնչեցնելով միայն պարային աշխույժ երգեր»:
Դիջեյ Smoke-ը` կնոջ հետ
Տոնական տորթն ու խնջույքի մյուս պարագաները եղել են կապույտի, սպիտակի եւ կարմիրի համադրությամբ, փոքրիկ հոբելյարն էլ հյուրերին դիմավորել է նավաստու կերպարում: Դանիի նվերների շարքում գերակշռել են գեղեցիկ հագուստները, իսկ ծնողները նրան մեծ ավտոմեքենա են նվիրել:):
Անահիտ Սիմոնյանը եւ Հայկոն
«Օրը բոլորիս համար էլ ուրախ անցավ: Տղաս շատ երջանիկ տեսք ուներ եւ շրջապատված էր իրեն իսկապես սիրող մարդկանցով: Շնորհակալ եմ բոլորին ներկա լինելու եւ որդուս օրը տոնի վերածելու համար»,- մեզ հետ զրույցում ասել է DJ Smoke-ը:
BRAVO.am-ը Դանիելին եւ աշխարհի բոլոր փոքրիկներին մաղթում է առողջ եւ անհոգ մանկություն:
Տեքստը` Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները տրամադրել է DJ Smoke-ը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: