×


Սեդա Սերոբյանի եւ Սարգիս Մկրտչյանի «սիրո վախճանը»

Մոդելներ Արեգ Հովակիմյանը, Սեդա Սերոբյանը եւ Սարգիս Մկրտչյանը լուսանկարվել են BRAVO.am-ի լուսանկարիչ Էմին Արիստակեսյանի հեղինակային ֆոտոպատմությունում։ Արտհաուսային պատմությունն ունի գրոտեսկային տարրեր եւ կոչվում է “Հոգիների ճիչը”, իսկ շարքի առաջին մասը հեղինակն անվանել է “Սիրո վախճանը”։

«Սիրո վախճանը» ֆոտոպատմությունը


Ֆոտոպատմության հերոսը դիմակով տարօրինակ կերպար է, որի ուժի դիմաց մարդիկ անզոր են.“Նա հոգիների կոլեկցիոներ է, բայց ոչ թե սպանում է, այլ վերցնում է այն, ինչի մեջ մարդիկ ներդրել են իրենց հոգիները”, - ֆոտոշարքն այսպես է մեկնաբանում Էմին Արիստակեսյանը։

«Սիրո վախճանը» ֆոտոպատմությունը


Ֆոտոպատմության առաջին մասում տեսնում ենք` ինչպես է հերոսը ոչնչացնում զույգի սերը.“Թե ինչպես կզարգանա սյուժեն եւ ինչ ավարտ կունենա, պարզ կլինի ծավալուն նկարահանումներից հետո։ Նպատակ չունեմ որեւէ բան ուսուցանել կամ քարոզել, պարզապես միստիկ արտ է։ Ինձ հետաքրքիր է աշխատել սյուժետային լուսանկարների շրջանակում, քանի որ հնարավորություն կա հետեւել սյուժեի զարգացմանը։ Ամեն պատմություն իր հետ կբերի նոր կերպարներ, բայց բոլոր տեղերում գլխավոր հերոսը կշարունակի մնալ Արեգը”։

«Սիրո վախճանը» ֆոտոպատմությունը


Մոդել, պարուհի Սեդա Սերոբյանը լուսանկարչի հետ աշխատում է 3-րդ անգամ եւ BRAVO.am-ին հայտնել է, որ իրեն գրավել է ֆոտոշարքի խորհրդավորությունը.“Այս ոճում չէի ներկայացել եւ, վստահելով Էմինին, սիրով համաձայնեցի լինել առաջին հերոսուհին։ Ի դեպ, միշտ երազել եմ տանգո պատկերող լուսանկարներ ունենալ”։

«Սիրո վախճանը» ֆոտոպատմությունը


Սեդային արդյունքը գոհացրել է, կարծում է՝ պատմությունը ստացված է.“Լավ լուսանկարը մոդելի ու լուսանկարչի համատեղ աշխատանքն է, միայն ֆոտոգենիկ լինելը հաջողության գրավական չէ, երկուսից է կախված՝ արդյոք կադրը էսթետիկ կլինի, թե՝ ոչ։ Պետք է խոստովանեմ, որ լուսանկարվելիս չեմ սիրում ունենալ զուգընկերներ այն պատճառով, որ Հայաստանում քիչ կան լավ տղամարդ մոդելներ։ Բայց ծանոթ լինելով Արեգի ու Սարգսի պորտֆոլիոյին` հաճույքով աշխատեցի, առաջին կադրերն էլ ամենահաջողվածն են։”։

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Մոդելների վարսահարդարումը`  Նանո եւ Հարութ Ջուլհակյանների
Դիմահարդարումը` Գոհար Ղազարյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW