×


Սելենա Գոմեսը, Քիմ Քարդաշյանը, Բրեդ Փիթը եւ այլ հայտնիներ մասնակցել են “MTV Movie Awards”-ին

Հոլիվուդում տեղի է ունեցել այս տարվա “MTV Movie Awards”-ը: Կինոմրցանակաբաշխությանը ներկա են եղել Բրեդ Փիթը, Սելենա Գոմեսը, Քայլի Մինոուգը, Քիմ Քարդաշյանը, Բրեդլի Կուպերը եւ ուրիշներ:

Բրեդլի Կուպերը


Միջոցառման հաղորդավարուհին` Ռեբել Ուիլսոնը, բեմահարթակին հայտնվել է երկաթյա մարդու կերպարով: Դերասանուհին նաեւ պարողներ է հրավիրել եւ հանդիսատեսին շքեղ շոու ներկայացրել: Նա երեկոյի ընթացքում հասցրել է մի քանի անգամ զգեստափոխվել, իսկ հաղթել է “Տարվա առաջընթաց” անվանակարգում:

Սելենա Գոմեսը


Բարի ավանդույթի համաձայն` “MTV Movie Awards 2013”-ն էլ ընթացել է ուրախ եւ տոնական մթնոլորտում` համեմված սուր հումորներով: “Առանց վերնաշապիկի լավագույն դերակատարում” անվանակարգում հաղթող ճանաչված Թեյլոր Լոթները բեմ է դուրս եկել արհեստականորեն մեծացված փորով, իսկ  Սելենա Գոմսեը ելույթ է ունեցել կրքոտ գնչուհու կերպարով:

Բրեդ Փիթը


Ներկայացնում ենք “MTV Movie Awards 2013”-ի անվանակարգերն ու հաղթողներին.

"Լավագույն ֆիլմ" – “Վրիժառուները”

"Լավագույն դերասանուհի" – Ջենիֆեր Լոուրենս

"Լավագույն դերասան"– Բրեդլի Կուպեր

"Լավագույն հերոս"– Բիլբո Բեգինս

"Տարվա առաջընթաց" - Ռեբել Ուիլսոն

"Լավագույն դուետ" – Մարկ Ուոլբերգ եւ Սեթ ՄաքՖարլեյն

"Առանց վերնաշապիկի լավագույն դերակատարում" – Թեյլոր Լոթներ

"Լավագույն համբույր" – Բրեդլի Կուպեր եւ Ջենիֆեր Լոուրենս

"Տարվա չարը"– Թոմ Հիդլսթոն

"MTV սերունդ" - Ջեյմի Ֆոքս

Պատրաստեց Լենա Գեւորգյանը/Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail

Կարդալ ավելին

Quality Sign BW