×


Սեյրանն ամուսնության առաջարկ է արել Մարինային՝ ինչպես ռոմանտիկ ֆիլմերում:)

Երիտասարդ դերասաններ Սեյրան Մովսիսյանի ու Մարինա Մնացականյանի սիրո պատմությունը BRAVO.am-ը ներկայացրել է: Իրադարձությունների արագ զարգացում, իհարկե, կանխատեսում էինք: Եվ ահա, Սեյրանը Մարինային ամուսնության առաջարկություն է արել: Երջանիկ դերասանուհին առաջինը մեզ է վստահել իր կյանքի ամենահիշարժան օրերից մեկի մանրամասները:

Պարզվում է՝ Սեյրանն այս անգամ եւս սկզբում վախեցրել, հետո էլ անակնկալի է բերել Մարինային.«Երեկոյան ժամը 10-ին Սեյրանը զանգեց ինձ ու կանչեց մեր աշխատավայր: Ասաց՝ խնդիրներ կան, շուտ արի, որ հասցնենք: Ես գնացի ու տեսա , որ կռիվ է այնտեղ: Մեր ընկերներն էին գոռում, վիճում էին Սեյրանի հետ մոտ կես ժամ»,- պատմում է Մարինան:

Սեյրան Մովսիսյանը եւ Մարինա Մնացականյանը


Ընկերության առաջարկի նման, ամուսնությանը նույնպես եղել է՝ ինչպես ֆիլմերում. «Սեյրանը սկսեց անտեղի վիճել ինձ հետ, ձեռքիցս բռնեց, իջանք բակ, ու ծնկի եկավ, ինչպես հոլիվուդյան ֆիլմերում : Նա ինձ դարձրեց իր հարսնացուն»:

Դերասանուհուց հետաքրքրվեցինք՝ հնչել է արդյոք հայտնի հարցը.«Այո՛: Հարցրեց՝ կամուսնանամ իր հետ, ես էլ ասացի՝ այո»:

Սեյրանն ամուսնության առաջարկ է արել Մարինային


Մարինան այնքան է հուզվել, որ միայն հիմա է գիտակցում, թե ինչ է կատարվել. «Անհասկանալի զգացողություններ են: Չէի հավատում: Նոր եմ գիտակցում, թե ինչքան երջանիկ եմ: Մոտ ժամանակներս սպասեք մեր հարսանիքին»:

Տեքստը՝ Մարիամ Խաչատրյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ զույգի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW