×


Սերգեյ Սմբատյանը ղեկավարել է Ջոն Մալկովիչի համերգային երեկոները

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հոկտեմբերի 21-ին, 22-ին, 23-ին Բուենոս Այրեսի «Coliseo» թատրոնում ղեկավարել է «Երեկո՝ Ջոն Մալկովիչի հետ» համերգային ծրագրերը։

Սերգեյ Սմբատյանը եւ Ջոն Մալկովիչը


Երեկոները անց են կացվել յուրահատուկ ձեւաչափով՝ երաժշտություն, գրականություն, ասմունք եւ աշխարհահռչակ դերասան Ջոն Մալկովիչի կատարողական վարպետությունը։ Ջոն Մալկովիչը ներկայացրել է Էրնեստո Սաբատոյի եւ Պաբլո Ներուդայի ստեղծագործությունները՝ Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի եւ նվագախմբի համար գրված կոնցերտի եւ Ջոն Թավեների ստեղծագործության ուղեկցությամբ։ Համերգներին մասնակցել են նաեւ դաշնակահարուհի Անաստասիա Տերենկովան եւ թավջութակահարուհի Նինա Կոտովան։


Նշենք, որ սա հայ դիրիժորի եւ Ջոն Մալկովիչի առաջին համագործակցությունը չէ. նրանք միասին հանդես են եկել նաեւ 2015 թվականին՝ Սեուլում։

Սերգեյ Սմբատյանը «Երեկո՝ Ջոն Մալկովիչի հետ» համերգային ծրագիրը կղեկավարի նաեւ հոկտեմբերի 26-ին, որը տեղի կունենա Արգենտինայի Մենդոզա քաղաքի Անկախության թատրոնում:

BRAVO.am
Լուսանկարները` Սերգեյ Սմբատյանի արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW