×


Սերենա Ուիլյամսը եւ Ալեքսիս Օհանյանը սիրավե՞պ են սկսել :)

Թենիսի աստղ Սերենա Ուիլյամսը եւ ամերիկյան Reddit սոցիալական լրատվական կայքի համահիմնադիր, գործադիր տնօրեն Ալեքսիս Օհանյանը կասկածվում են սիրավեպ ունենալու համար:): Նրանց հավանական հարաբերություններն ակտիվորեն քննարկում է ամերիկյան մամուլը:

Սերենա Ուիլյամսը


Ըստ որոշ աղբյուրների` Սերենան եւ Ալեքսիսը վերջին շրջանում հաճախ են միասին ճաշում, նրանց նաեւ նկատել են Լոս Անջելեսի մարմնամարզության դպրոցում միասին թենիս խաղալիս:

Ալեքսիս Օհանյանը


Us Weekly-ն այս առիթով վկայակոչել է իր աղբյուրին, ըստ որի` մինչեւ Սերենային հանդիպելն Օհանյանը երբեք թենիսով չի հետաքրքրվել:

Businessinsider.com-ի կարծիքով էլ, Օհանյանն ու Ուիլյամսը կատարյալ զույգ են՝ երկուսն էլ 30-ն անց են (Ուիլյամսը 34 տարեկան է, իսկ Ալեքսիսը` 32), բացի այս, երկուսն էլ բարձրահասակ են:):

BRAVO.am


Կարդալ ավելին

Quality Sign BW