Սեւակ Ամրոյանը շուրջ մեկ ամիս արտերկրում էր, իսկ թե ինչ նպատակով, պատմել է BRAVO.am-ին։ Նա 2017 թվականը դիմավորել է Միացյալ Նահանգներում, որտեղ թեեւ նախկինում եղել էր, սակայն առաջին անգամ էր որպես զբոսաշրջիկ։
Սեւակ Ամրոյանն այցելել է Միացյալ Նահանգներ
Ժողովրդական երգիչը հանգստի ընթացքում տեսահոլովակ է նկարել, զուգերգը Գառնիկ Սարգսյանի հետ է։ «Արժանի» երգի հեղինակն Էդմոն Մակարյանն է, այն ընդգրկված է Սեւակի՝ նախորդ տարի թողարկված առաջին ձայնասկավառակում. «Գառնիկը սփյուռքում հայտնի է իր հեղափոխական երգերով: Այս երգը նվիրված է մեր հերոսներին, մեկ-երկու շաբաթից կկայանա պրեմիերան»։
Սեւակ Ամրոյանը եւ Ջոն Մեյերը
Երգիչը եղել է Արիզոնայում, Լաս Վեգասում, Գլենդելում, այցելել ժամանցի տարբեր վայրեր, սակայն նրան ամենաշատը տպավորել է ամերիկացի հատնի երգիչ Ջոն Մեյերի ակումբային համերգը.«Շատ հետաքրքիր օր էր: Նա ակումբում ելույթ էր ունենում շուրջ 100 հոգու առջեւ, իսկապես տպավորիչ համերգ էր։ Վեգասում էլ փորձեցի խաղալ, բայց պարտվեցի։ Չնայած՝ ազարտային խաղերի սիրահար չեմ, բայց այնտեղ լինել ու խաղատանը չխաղալ, կարծում եմ՝ անմտություն է»։
Փետրվարի 14-ին Սեւակը ելույթ կունենա Հայկ Պետրոսյանի համերգ-ներկայացմանը. «Ես ու Սոնա Ռուբենյանը հյուրի կարգավիճակով սիրային թեմայով երգեր ենք կատարելու, կլինեն զուգերգեր ու անհատական երգեր։ Այնուհետեւ մարտ-ապրիլ ամիսներին մի քանի երգիչների ու դերասանների հետ կմեկնենք ռուսաստանյան քաղաքներում հավաքական համերգների»։
Սեւակ Ամրոյանն այցելել է Միացյալ Նահանգներ
Ինչպես տեղեկացրել է Սեւակը, մայիսին նորից կայցելի Միացյալ Նահանգներ, այս անգամ՝ ելույթներով. «Նախատեսված է երկու մեծ համերգ. տարբեր կատարողների հետ ժողովրդական երգի երեկու կունենանք։ Շատ երկրներում եմ եղել, կարծում եմ՝ ամերիկահայերն ավելի կարոտով են սպասում, միգուցե պատճառը հեռավորությունն է»։
BRAVO.am
Լուսանկարները` Սեւակ Ամրոյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: