Հունիսի 26-ն այսուհետ տոնական է Սիդնի Գրիգորյանի եւ ամուսնու համար: Այդ օրը լույս աշխարհ է եկել զույգի առաջնեկը: Մայրանալուց հետո դիմահարդարը առաջին հարցազրույցը վստահել է BRAVO.am-ին եւ լուսանկարներ տրամադրել:
Սիդնին ասել է, որ որդին լույս աշխարհ է եկել 3 կգ քաշով եւ 47սմ հասակով. «Ես էլ, փոքրիկս էլ մեզ լավ ենք զգում, չհաշված իմ` հետվիրահատական ցավերը»:
Ծնողների որոշմամբ` փոքրիկը Դավիթ անունն է ստացել:
«Նրան գրկելուց հետո հասկացա, որ այդ պահից սկսած միայն լիովին երջանիկ դարձա»,- զգացողությունների մասին խոսելիս ասել է դիմահարդարը:
Նա պատմել է նաեւ որդու եւ ամուսնու առաջին հանդիպման մասին. «Հայրիկն այնքան անհամբեր էր, որ մինչեւ իմ տեսնելը բարձրացել էր ծնարան եւ մեկ րոպեով հանդիպել որդուն: Այն, թե ինչ էր զգացել, կարծում եմ, պարզ է բոլորին, որովհետեւ քո մի մասնիկին տեսնելուց կարեւոր եւ լավ բան չի կարող լինել աշխարհում»:
BRAVO.am-ը Դավիթին եւ բոլոր փոքրիկներին առողջ եւ անհոգ մանկություն է մաղթում:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Սիդնիի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: