Այն, որ Սիլվա Հակոբյանն ընտրյալ ունի, BRAVO.am-ը առաջինը տեղեկացրել էր դեռ նախորդ տարեսկզբին: Իսկ այսօր ուրախ ենք հայտնել, որ երգչուհին եւ պրոդյուսեր Դավիթ Ազարյանը նշանադրվել են:
Սիլվա Հակոբյանն` ընտրյալի հետ
Լուրը մեզ հետ զրույցում հաստատել է Սիլվայի հայրը` պրոդյուսեր Հակոբ Հակոբյանը: Նրա խոսքով` դստեր նշանդրեքը տեղի է ունեցել օրեր առաջ, արարողությանը ներկա են եղել զույգի մտերիմներն ու հարազատները:
Արթուր Մանուկյանը, Սիլվա Հակոբյանն` ընտրյալի հետ, եւ Գուրգեն Դաբաղյանը
BRAVO.am-ը շնորհավորում է Սիլվային եւ Դավիթին` մաղթելով հարատեւ սեր :):
BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ զույգի անձնական արխիվից


×
31,630






