BRAVO.am-ն օրերս պատմել է Սիլվա Հակոբյանի կողմից սպասվող ստեղծագործական նորությունների մասին: Երգչուհին այսօր մեզ հետ զրույցում հայտնել է, որ երեկվանից Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում է:
Սիլվա Հակոբյանը
“Իրականում Կրասնոդարում որոշ գործեր ունեմ, միաժամանակ էլ որոշեցի Ռոստովում բնակվող հարազատներիս այցելել: Ի դեպ, այստեղ եւս իմ նվագախմբի հետ մենահամերգ եմ ունեցել 2011 թվականին: Շատ էի հուզվել... Բարձրացա բեմ, առաջին իսկ երգի ժամանակ արցունքներս հոսեցին, քանի որ դահլիճում էին մորեղբորս եւ հորեղբորս ընտանիքները: Նրանք վերջին անգամ տեսել էին իմ ելույթն այն ժամանակ, երբ նոր էի առաջին քայլերս անում Վայքում: Նման կերպ հուզվել եմ 2009-ին Եղեգնաձորում կայացած համերգիս ժամանակ. հանդիսատեսի թվում էին հարազատներս` մայրս, պապիկս, մորաքույրներս, հորեղբայրս: Կրկին արցունքախառն աչքերով եմ բեմ բարձրացել”,-նշել է նա:
Սիլվա Հակոբյանը զարմիկների հետ
Սիլվան չգիտի, թե որն է պատճառը, որ բարեկամների ներկայությամբ այդչափ հուզվում է.“Դա կարող եմ կապել ընտանիքիս անցած դժվարին ճանապարհի հետ, երբ միակ մարդիկ, ովքեր մեզ թեւ էին տալիս եւ հավատում էին, իմ հարազատներն էին”:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Սիլվա Հակոբյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: