×


Սիլվա Հակոբյանի` սիրելիի հետ հազվադեպ վեճերն ու հայրիկի հետ անհամաձայնությունը

Հայաստանում ընթերցանությունը խրախուսելու նպատակով Ժամանակակից արվեստների միության «Խորհուրդ են տալիս հայտնիները» նախաձեռնությանը միացել է նաեւ Սիլվա Հակոբյանը: Երգչուհին օրերս ընթերցասերների հետ քննարկել է Միգել դե Ունամունոյի «Մառախուղը» վեպը` իր ընտրությունը մեկնաբանելով այսպես.«Մանուկ Նիգոյանը շատ գրքեր առաջարկեց, ամեն մեկի մասին մի փոքր պատմեց, եւ քանի որ սիրավեպերի սիրահար եմ, ընտրեցինք այս գործը, ինչի համար շատ ուրախ եմ»:

Սիլվա Հակոբյանը

Սիլվա Հակոբյանը


Երգչուհու խոսքով` իսպանացի գրողի գեղարվեստական պատումը մեծ հետաքրքրությամբ է կարդացել.«Կազմակերպիչներին ասել էի` եթե չհավանեմ վեպը, մինչեւ վերջ չեմ կարդա: Եթե այստեղ եմ, ուրեմն հավանել եմ ու կարդացել:): Շատ դեպքեր են եղել, որ գիրքը կիսատ եմ թողել»:

Սիլվան, ներկայացնելով «Մառախուղ»-ի սյուժեն, ասել է, որ այն կին-տղամարդ հարաբերությունների, սիրո եւ բաժանության մասին է, մեկնաբանել է հերոսների քայլերը, նաեւ նշել, թե որ պարագայում ինքն ինչպես կվարվեր.«Իմ ամենաչսիրած բանը սուտն է: Անընդունելի եմ համարում հերոսուհու պահվածքը. նա ամեն կերպ օգտագործում է Ավգուստոյին եւ գաղտնի հեռանում: Ավելի լավ է` անկեղծ լիներ, խոստովաներ, որ չի սիրում, քան խաբեր եւ հարսանիքի օրը փախչեր»:

Երգչուհին համակարծիք է հեղինակի այն տեսակետին, որ սերը դադարում է սեր լինել, երբ այն բացատրում են.«Սա գրքում տեղ գտած այն տողերից է, որը ես առանձնացրել եմ: Եթե մարդն իրոք սիրում է, երջանիկ է, կարիք չկա դրա մասին ասել, բարձրաձայնել.  աչքերից էլ երեւում է»:

Սիլվան կարծում է, որ այսօր հազվադեպ երեւույթ են իրական զգացմունքներն ու հարաբերությունները: Հարցին, թե ինչպիսին է իր եւ ընտրյալի սերը, նա պատասխանել է. «Իմ դեպքում իսկական է: Ես սիրել ու շարունակում եմ սիրել սրտով: Ուրիշ ոչինչ չի եղել, որի վրա հիմնվելով կ3րող էինք կառուցել մեր հարաբերությունները: Սիրուց բացի ամեն բան անցողիկ է»:

Սիլվա Հակոբյանը


Նա հավանել է նաեւ հեղինակի այն միտքը, որ ընտրյալին ճանաչելու ամենալավ միջոցն ամուսնանալն է.«Դրանից հետո շատ-շատ բաներ ջրի երես են դուրս գալիս: Իմ ամուսնացած ընկերներից շատ եմ լսել, որ ամուսնանալը հեշտ է, իսկ ամուսնացած լինելը` ոչ:)»:

Սիլվան կարծում է` միանման մտածելակերպ ունեցող զույգերն ավելի քիչ են վիճում, հետեւաբար, ավելի երջանիկ են: BRAVO.am-ի հարցին` որքանով են ինքն ու սիրելին իրար նման, եւ արդյոք քիչ են վիճում, նա պատասխանել է.«Մենք գրեթե միշտ համակարծիք ենք: Ոչ հաճախ, բայց վիճում ենք ինչպես բոլոր նորմալ զույգերը: Եթե այդ վեճերը չլինեն, կյանքն անհետաքրքիր կլինի»:

Երգչուհու պրոդյուսեր հայրիկը, ով նույնպես ներկա էր քննարկմանը, չհամաձայնելով դստեր հետ, նշել է.«Որպես կյանքի ճանապարհ անցած մարդ` կասեմ, որ ամուսինները պետք է իրար նման չլինեն, դա ձանձրացնող է: Նրանք պետք է հաճախ վիճեն ու բարիշեն, որ խոսելու, քննարկելու թեմա ունենան»:     Հակադարձելով հայրիկին` Սիլվան ասել է.«Ես վիճող զույգերի չեմ սիրում, պապ:)»:

Եզրափակելով զրույցը` երգչուհին խորհուրդ է տվել ավելի շատ ժամանակ հատկացնել ընթերցանությանը. «Գրքերում մենք մեզ հուզող շատ հարցերի պատասխաններ կգտնենք, որոնք սոցիալական ցանցերում հաստատ չկան»:

BRAVO.am
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW