Սիլվա Հակոբյանը նախորդ տարեվերջին կատարեց “Նորահարսիկ” ստեղծագործությունը` հույս հայտնելով, որ այն կծառայի իր նպատակին եւ շատերն իրենց “հարսի պարը” կպարեն այս երգի ներքո, բայց նաեւ նշեց, որ չնայած տարածված խոսակցություններին, չի ամուսնացել:
Սիլվա Հակոբյանը
Երգչուհին, այո΄, չի ամուսնացել, սակայն ընտրյալ ունենալու լուրը, որը երեկ հաստատել է BRAVO.am-ի հետ զրույցում, հիմք է տալիս մտածելու, որ շուտով առիթ կունենանք գեղեցիկ անդրադարձներ ներկայացնել նրա նշանադրության, իսկ հետո նաեւ պսակադրության արարողության մասին:):
Սիլվա Հակոբյանի ընտրյալը` Դավիթը
Նշենք, որ Սիլվա Հակոբյանն իր անձնական կյանքին վերաբերող մանրամասներ դեռեւս չի բարձրաձայնում, սակայն վստահելի աղբյուրներից մեզ հայտնի է դարձել, որ նրա ընտրյալը Դավիթ անունով երիտասարդ է, ով աշխատում է հեռուստատեսային ոլորտում, զբաղվում է պրոդյուսինգով:
BRAVO.am


×
41,388






