Սիլվա Հակոբյանը երեկ դարձել է 30 տարեկան: Այս օրերին համերգներով Կրասնոդարում գտնվող երգչուհու օրը հարազատներն ու ամուսինն իսկական տոնի են վերածել: Տարեդարձի հետաքրքիր դրվագների մասին նա պատմել է BRAVO.am-ին եւ լուսանկարներ տրամադրել:
«Այստեղ է ապրում կնքահայրս, եւ հենց իրենց տանն էլ նշեցինք: Շատ հարազատ մարդկանցով էի շրջապատված, ինձ հետ չէին միայն քույրս ու եղբայրս՝ իրենց ընտանիքներով, բայց, ինչպես միշտ, առաջին շնորհավորողներից են եղել ու հոգով, սրտով, մտքով միշտ ինձ հետ են»,-ասել է երգչուհին եւ նշել, թե կեսգիշերին ինչ անակնկալ են մատուցել մտերիմները.«Վերադառնում էի համերգից եւ ճանապարհին հայրս տորթով շնորհավորեց, հետո, երբ հոգնած եկա տուն, մայրս, քավորիս ընտանիքն անակնկալ կերպով դիմավորեցին. ծաղիկներ, փուչիկներ, տորթ, նվերներ, ու մեկ էլ՝ հոպ, իրենց կողքին հայտնվեց ամուսինս։): Նա մեզ հետ չէր եկել ու ծննդյան օրով ինձ անակնկալ մատուցեց, ինչն, իհարկե, շատ հաճելի էր: Նա էլ ինձ պես շատ է կարեւորում նման օրերին կողքիս լինել ու այս անգամ էլ ինձ երջանկացրեց իր ներկայությամբ»:
Սիլվա Հակոբյանը՝ ծնողների հետ
Սիլվան խոստովանել է, որ այս անգամ չէր պլանավորել նշել տարեդարձը. «Բայց հարազատներիս շնորհիվ շատ ճոխ ծնունդ ունեցա: Նրանք ամեն դետալ հաշվի էին առել՝ ընդհուպ մինչեւ հրավառություն: Ու կարողացան ինձ անմոռանալի օր պարգեւել, ինչի համար շնորհակալ եմ»:
Սիլվա Հակոբյանի 30-ամյակին
Տորթի մոմերը փչելիս մտապահած երազանքների մասին երգչուհին նախընտրել է լռել.«Իմ ամենանվիրական երազանքը... ։) Ի դեպ, այս տարի երկու անգամ եմ փչել տորթի մոմերը. կեսգիշերին` ամուսնուս հետ, եւ, իհարկե, նշելու ընթացքում։): Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին շնորհավորանքների ու բարեմաղթանքների համար: Տարեցտարի հուզմունքս ավելի է շատանում. ե՛ւ հեռավորությունն էր ինձ ստիպում արտասվել, ե՛ւ ինձ իրապես սիրող մարդկանց ուշադրությունն ու ջերմ խոսքերը: Ուզում եմ, որ բոլորս արտասվենք միայն երջանկությունից: Բարի գալուստ, 30:)»:
BRAVO.am-ը եւս շնորհավորում է երգչուհուն եւ երազանքների իրականացում մաղթում:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Սիլվայի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: