Արաբո Իսպիրյանը հուլիսին նոր տեսահոլովակ կներկայացնի` նկարահանված «Իմ աննման» երգի հիման վրա, որի հեղինակն Արման Անտոնյանն է, իսկ ռեժիսորը` Վահե Հարությունյանը:
Արաբո Իսպիրյանը եւ Մարինկա Խաչատրյանը` «Իմ աննման» տեսահոլովակի նկարահանումներին
«Իմ աննման» -ը նկարահանվել է երեք օրում՝ Երեւանում եւ Իջեւանում, ունի դրամատիկ սյուժե, «Ֆուլ Հաուս» սիթքոմից հայտնի Մարինկա Խաչատրյանն էլ մարմնավորում է հերոսուհուն:
Լեւոն Ասրյանը, Արաբո Իսպիրյանը եւ Վահե Հարությունյանը
Տեսահոլովակի տնօրեն Լեւոն Ասրյանը BRAVO.am-ին հայտնել է, որ այս երգով Արաբոն առաջին անգամ կներկայանա սիրայի թեմատիկայի մեջ: Սյուժեի հիմքում ռոմանտիկ սիրո պատմություն է. ցույց կտան, թե հանուն սիրո ինչ զոհողությունների է ընդունակ մարդը:
Մարինկա Խաչատրյանը եւ Արաբո Իսպիրյանը` «Իմ աննման» տեսահոլովակի նկարահանումներին
Նշենք, որ այս օրերին Ներսիկ, Արաբո եւ Աղասի Իսպիրյանները համերգային շրջագայություններով գտնվում են Եվրոպայում:
Տեքստը՝ Ժենի Քոչարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Լեւոն Ասրյանի եւ Մարինկա Խաչատրյանի արխիվներից


×
33,943





