«Կարմիր բլուր» սերիալում Սոսեի դերակատար Տիրուհի Հակոբյանը դարձել է 23 տարեկան: Թե ինչպես է անցկացրել ծննդյան օրը, ինչ յուրահատուկ նվեր է ստացել սիրելիից, հոբելյարը պատմել է BRAVO.am-ին եւ լուսանկարներ տրամադրել:
«Սիրում եմ նշել տարեդարձերս, պարել, ուրախանալ: Շատ ուրախ եմ, որ հենց մայիսի 9-ին եմ ծնվել. ինձ համար յուրահատուկ օր է, մի տեսակ շատ իմն է»,-մեզ հետ զրույցում ասել է դերասանուհին եւ հավելել, որ եթե նախորդ տարիներին ինքն է զբաղվել նախապատրաստական աշխատանքներով, ապա այս անգամ ամեն ինչ բոլորովին այլ կերպ է եղել.«Ոչնչի մասին չեմ իմացել: Անակնկալները սկսվել են կեսգիշերից եւ շարունակվել ողջ օրվա ընթացքում: Այս տարվա ծնունդս անվանում եմ անակնկալներով եւ սիրով լի»:
Տիրուհի Հակոբյանը՝ նշանածի հետ
Դերասանուհուն հաճելի անակնկալներ են մատուցել սիրելին եւ մտերիմները. «Երբ նկարահանումս ավարտվեց եւ նշանածս կեսգիշերին ինձ տուն էր տանում, առաջին նվերս ստացա: Այդ օրը նրա կողմից նվերները շատ էին: Հասնելով տուն՝ անակնկալի եկա՝ տեսնելով, որ հարազատ ընկերներս են եկել շնորհավորելու, իսկ մեր տունն ամբողջությամբ զարդարված էր գեղեցիկ փուչիկներով»:
Տիրուհի Հակոբյանի 23-ամյակին
Հոբելյարը խոստովանել է, որ ժամը մեկ նոր նվեր է ստացել նշանածից.«Բոլոր նվերները չեմ նշի, միայն կառանձնացնեմ շրջանակով այն լուսանկարը՝ պատրաստված մեր համատեղ շուրջ 2000 նկարից: Ի դեպ, քանի որ ես եւ սիրելիս սիրում ենք երկար ճանապարհ գնալ, ծննդյանս օրվա ավարտին գնացինք Սեւան` զբոսնելու»:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները`Տիրուհու անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: