×


Սիրուշոյի որդու առաջին լուսանկարը :)

Ժամեր առաջ Լոս Անջելեսի “Nokia” թատրոնում տեղի է ունեցել Սիրուշոյի` երկար սպասված ու առաջին մենահամերգը մայրանալուց հետո: Սոցիալական ցանցերը լի են հանդիսատեսի հիացական խոսքերով, բացի այդ, տարածվել է երգչուհու որդու առաջին լուսանկարը:):

Սիրուշոյի եւ Լեւոն Քոչարյանի որդին


“Երեւի միակ անգամը, կամ ամեն դեպքում առաջին անգամը, որ երեխայիս ինչ-որ կերպ կտեսնեն, դա կլինի իմ մենահամերգին”. վերջերս հարցազրույցի ընթացքում հայտնել էր Սիրուշոն, եւ ահա երեկ` նոյեմբերի 9-ին, համերգային գեղեցիկ երեկոյի ընթացքում հայտնի “Հեքիաթն է կանչում” երգը կատարելիս, բեմի մեծ էկրանին ցուցադրվել է նրա եւ Լեւոն Քոչարյանի տղայի լուսանկարը:


Հիշեցնենք, զույգի որդին լույս աշխարհ է եկել հուլիսի 19-ին` Միացյալ Նահանգներում, որից հետո Սիրուշոն վերադարձել է աշխատանքային ռիթմին` նախապատրաստվելով երեկվա համերգին: Նրա բեմելն ահա այսպես է բնութագրել հաղորդավար Մհեր Բաղդասարյանը. “Անասելի էներգետիկա, երգերի ու ասելիքի զգացմունքային ճիշտ հաջորդականություն եւ, գոնե ինձ համար, ազգայինի ու ժամանակակից երաժշտության հանճարեղ համադրություն։ Երգչուհին “PreGomesh”-ով գտավ հայկական երաժշտության պատմության մեջ երկար մնալու բանալին։ Մարդիկ սիրում են Սիրուշոյին, դա չես հերքի”:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW