×


Սյուզի Մելիքյանը բաժանվե՞լ է

Հասարակության կողմից ճանաչված մարդիկ գիտեն եւ գիտակցում են, որ հանրությանը հետաքրքրում է ոչ միայն իրենց ստեղծագործական, այլեւ, ու երբեմն ավելի շատ, անձնական կյանքը: BRAVO.am-ը բազմաթիվ նամակներ է ստանում իր ընթերցողներից, որոնք խնդրում են ճշտել այս կամ այն ասեկոսեի իսկությունը: Այս անգամ խոսակցությունների “թիրախը” Սյուզի Մելիքյանն է:

Սյուզի Մելիքյանը


Լուրեր են տարածվել, որ 2013 թվականի հոկտեմբերին պսակադրված երգչուհին բաժանվել է: Հավանական ամուսնալուծության մասին խոսակցությունների հավաստիությունը ճշտելու նպատակով BRAVO.am-ը կապ է հաստատել հենց Սյուզիի հետ, որը, սակայն, հայտնել է, թե “անձնական ոչ մի հարցի չի պատասխանում”:

Սյուզի Մելիքյանի պսակադրությանը


Ինչ վերաբերում է “Ֆեյսբուք” սոցիալական ցանցի իր էջից հարսանեկան լուսանկարները հեռացնելուն, երգչուհին պատասխանել է.“Ես իմ անձնական լուսանկարները երբեք չեմ դրել համացանցում, որ հիմա էլ հանեմ”:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW