×


Սյուզի Մելիքյանը` իր սխալի ու վատ մեկնաբանություններ գրող աղջիկների մասին

Սյուզի Մելիքյանի վերջին` “Սպասիր ինձ” երգն ու տեսահոլովակը համացանցում քննարկումների ու քննադատությունների պատճառ են դարձել: Երգչուհին, հետեւելով մեկնաբանություններին, արձագանքել է եւ BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել, որ ընդունում է մայրենի լեզվի աղավաղման հետ կապված քննադատությունները:

Սյուզի Մելիքյանը


“Ավելի լավ կլիներ` “որովհետեւ” հնչեր, ընդունում եմ: Եթե նորից ձայնագրվեի երգը, հաշվի կառնեի սխալս: Գիտեմ, որ ճիշտ ձեւը որովհետեւն է, բայց քանի որ երգի բառերը գրել են "Մեծ Հայք" խմբի ռեփերները, մաքուր գրական տեքստ չի ստացվել: Ես չեմ խառնվել ու չեմ ցանկացել այն փոխել: Այս ոճի մեջ իմ առաջին երգն է, բնական է, որ պետք է քննարկվեր: Բավական շատ արձագանքներ եմ ստացել, եթե չքննարկեին, կմտածեի, որ հետաքրքիր չի ստացվել: Չգիտեմ, այս ոճում հետագայում նորից կերգեմ, թե` ոչ”,-ասել է Սյուզի Մելիքյանը:

Սյուզի Մելիքյանը


Երգչուհու փոխանցմամբ` այս երգի ու տեսահոլովակի վերաբերյալ լսել է ինչպես բացասական, այնպես էլ դրական կարծիքներ. “Վատ մեկնաբանություններ հիմնականում գրում են աղջիկները: Վերջին շրջանում այնքան քննադատություններ եմ լսել մեր երգիչների ու այլ մարդկանց վերաբերյալ, որ իմ հանդեպ արվածը շատ նուրբ էր: Այս ոճի երգերը դժվար հասանելի են, իմաստն առեղծվածային է մնում, խաղարկային է, եւ ես հասկացել եմ իմաստը”:

“Ես աշխատում եմ ինձ սիրող մարդկանց համար, ով էլ չի սիրում, թող քննադատի. բոլորն ունեն ազատ խոսքի իրավունք”,-հավելել է նա` տեղեկացնելով, որ առաջիկայում կներկայացնի Ռիչարդ Մադլենյանի հեղինակած “Մայրիկ” երգը:

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Սյուզի Մելիքյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին