Սոնա Շահգելդյանը որոշել է իր ուժերը փորձել բիզնեսում։ Երգչուհին առաջինը BRAVO.am-ին տեղեկացրել է, որ ցանկանում է իր անվամբ փայտե պայուսակներ արտադրել.«Այն իմ եւ պատրաստողի համատեղ գաղափարն է։ Ամբողջությամբ ձեռքի աշխատանք կլինեն. հեշտ գործ չէ»։
Սոնա Շահգելդյանը
Նախորդ տարվա դեկտեմբերին մայրացած Սոնան նաեւ պատմել է, որ որդուն՝ Արթուրին, հիմնականում խնամում է իր մայրը.«Ամուսնուս մայրն էլ մեզ շատ է օգնում: Ընդհանրապես, իրենք համեստ մարդիկ են, ամուսինս չի սիրում, որ իր մասին պատմում եմ։ Հիմա մայրիկիս հետ եմ ապրում, բայց շուտով կտեղափոխվենք առանձին ապրելու: Սկեսուրիս տուն էլ սիրով գնում եմ, կապը կա: Ամուսնուս ընտանիքին շատ եմ սիրում»։
Երգչուհին այս շրջանում նկարահանվում է «Դոմինո» սիթքոմում.«Կարծում եմ՝ «Հյուսիս-հարավ» ֆիլմից հետո ինձ որպես դերասան ընկալում են, որովհետեւ նոր առաջարկներ էլ կան։ Հումորային նախագծերն այսօր մարդկանց մի քիչ կտրում են առօրյա հոգսերից, մենք էլ նկարահանումների ժամանակ սցենարի ու մեր խաղի վրա ծիծաղում ենք, բայց շատ «ստոպ» չեմ տալիս, միանգամից հավաքվում ու խաղում եմ»։
Սոնա Շահգելդյանը
Սոնան օրերս ներկայացրել է Կոմիտասի «Հով արեք, սարեր ջան» երգի իր կատարումը. «Նոր գործիքավորումն արել է կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանը։ Ժողովրդական այլ երգեր էլ եմ ձայնագրում, որոնք կրկին առանց տեսահոլովակի կներկայացնեմ։ Երեխայի հետ շատ դժվար է, բայց փորձում եմ հասցնել։ Նոր տեսահոլովակս կլինի «Միայն քեզ եմ սիրել» լիրիկական երգի հիման վրա, որի երաժշտության հեղինակը Լիանա Անդրեասյանն է։ Կերպարային ու ոճային փոփոխություն կունենամ, քանի որ այդպիսի մեղեդային երգ վաղուց չեմ կատարել»։
BRAVO.am
Լուսանկարները` Սոնա Շահգելդյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: