×


Սոնա Շահգելդյանը “Հարսի շոր”-ով եւ “Le Reve Brise”-ով կուղեւորվի Միացյալ Նահանգներ :)

Սոնա Շահգելդյանն օրերս տեսահոլովակ է նկարահանել ֆրանսերեն “Le Reve Brise” երգի հիման վրա, որի երաժշտության հեղինակը Նարինե Զարիֆյանն է, իսկ խոսքերը գրել է Զավեն Հարությունյանը: BRAVO.am-ն ամիսներ առաջ տեղեկացրել էր, որ այս երգը Սոնայի եւ Վարսայի միջեւ ընդհարումների պատճառ է դարձել:

Սոնա Շահգելդյանը


Նկարահանումները տեղի են ունեցել Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում, ռեժիսորը Կարեն Ստեփանյանն է, ում հետ Սոնան նախկինում եւս աշխատել է.“Դասական ու մինիմալիստական գործ է լինելու: Զգեստներիս հեղինակը դիզայներ Գայանե Սողոմոնյանն է: Այս տեսահոլովակը “Վոկալիզ”-ի յուրահատուկ շարունակությունն է”:

Ռեժիսոր Կարեն Ստեփանյանը


Երգչուհին մեզ հետ զրույցում նշել է, որ առաջիկայում նոր դուետներ կներկայացնի Սեւակ Ամրոյանի եւ Սարոյի հետ, աշնանը մի քանի երգչի հետ հյուրախաղերով կմեկնի Միացյալ Նահանգներ, իսկ նոր տեսահոլովակներից առաջինը կներկայացնի “Հարսի շոր”-ը:

Սոնա Շահգելդյանը` “Le Reve Brise” երգի տեսահոլովակի նկարահանումներին


BRAVO.am
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի/Bravo.am

Կարդալ ավելին

Quality Sign BW