Մայրանալ պատրաստվող Սոնա Շահգելդյանը պետք է լուսանկարվեր BRAVO.am-ի տոնական ֆոտոշարքում, սակայն լույս աշխարհ գալ պատրաստվող փոքրիկը որոշեց փոխել մեր նյութի բովանդակությունը: Երգչուհին լուսանկարահանումից ժամեր առաջ զգացել է երկունքի ցավեր, եւ նրան տեղափոխել են ծննդատուն:
Սոնա Շահգելդյանը
Ուրախ ենք հայտնել բարի լուր, որ Սոնան առաջին անգամ մայրացել է: Երգչուհին BRAVO.am-ին տեղեկացրել է, որ որդի է ունեցել, որին ամուսնու հայրիկի պատվին անվանակոչել են Արթուր:
Նորաթուխ մայրիկը մեզ հետ զրույցում պատմել է, թե բալիկին երգելով է ունեցել, ծննդաբերությունը շատ լավ ու արագ է անցել, հիմա էլ անբացատրելի զգացողություններ ունի եւ անսահման երջանիկ է: Փոքրիկը ծնվել է 3.600 կգ քաշով եւ 52սմ հասակով:
Սոնա Շահգելդյանը
Սոնան BRAVO.am-ին վստահեցրել է, որ առաջիկայում նախատեսված ֆոտոշարքը կիրականացնենք արդեն փոքրիկի մասնակցությամբ:):
Շնորհավորում ենք երգչուհուն մայրանալու կապակցությամբ` Արթուրին եւ բոլոր փոքրիկներին մաղթելով առողջ ու անհոգ մանկություն:
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: