×


Սոնա Ռուբենյանը` չորրորդ անգամ օվկիանոսի հակառակ կողմում :)

Սոնա Ռուբենյանն օրերս է վերադարձել Միացյալ Նահանգներից, որտեղ «Ժողովրդական երգիչ» նախագծի մյուս մասնակիցների` Սեւակ Ամրոյանի, Պետրոս Պետրոսյանի, Սուրեն Ավոյանի, Վահե Մարգարյանի հետ ժողովրդական երգեր է կատարել ամերիկաբնակ հայերի համար:

Սոնա Ռուբենյանը` Սերժ Թանգյանի մայրիկի հետ


Երգչուհին BRAVO.am-ին հայտնել է, որ օվկիանոսից այն կողմ համերգներով հանդես գալու գաղափարը «Շանթ TV»-ինն է.«Երրորդ տարին է, ինչ մենք ժողովրդական երգերով հանդես ենք գալիս ԱՄՆ տարբեր համերգասրահներում: Նախապես ծրագրել էինք ելույթ ունենալ «Փասադենա Սիվիք»-ում, բայց համերգից հետո արձագանքն այնքան մեծ էր, որ կազմակերպիչները որոշեցին համերգային եւս մեկ երեկո անցկացնել Գլենդելի «Ալեքս» թատրոնում: Ամեն ինչ հիանալի անցավ, եւ մեծ բավականություն ստացանք: Այնտեղի հանդիսատեսը շատ ջերմ է եւ մեծ էներգիա է փոխանցում»:

Երգչուհին կատարել է Սայաթ-Նովայի «Թամամ աշխարհ», «Քանի վուր ջան իմ», Շերամի «Քեզանից մազ չունիմ» երգերը, ինչպես նաեւ զուգերգերով է հանդես եկել Սեւակ Ամրոյանի եւ Վահե Մարգարյանի հետ:

Սոնա Ռուբենյանը


Սոնան հասցրել է նաեւ ժամանցի վայրեր այցելել ու հանգստանալ.«Արդեն չորրորդ անգամն էի Միացյալ Նահանգներում: Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ այցելել եմ «Universal Studios». ամեն տարի այնտեղ նոր ու հետաքրքիր մի շարք բաներ են ավելանում: Զբոսնել եմ, hաճելի ու հետաքրքրիր վայրեր այցելել»:

Խոսելով ստեղծագործական նորություններից` երգչուհին հայտնել է, որ պատրաստվում է նոր տեսահոլովակ ներկայացնել, որի նկարահանումները կիրականացվեն առաջիկայում:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները տրամադրել է Սոնա Ռուբենյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW