Երեւանում օրեր առաջ տեղի է ունեցել Սոնայի մենահամերգը, որի հատուկ հյուրը “Ջիփսի Ջիտանես” խմբի երգիչ-կիթառահար Մանոլոն էր: Երեկոյի ընթացքում իրենց մարզչի հետ զուգերգեր են կատարել “Հայաստանի ձայն 1” Մաշա Մնջոյանն ու “Հայաստանի ձայնը 3” Ռաիսա Ավանեսյանը:
Մանոլոն, Սոնան, Մաշա Մնջոյանը, Ռաիսա Ավանեսյանը
Շուրջ երեք ժամ տեւողությամբ համերգին Սոնան կատարել է իր երգացանկից հայտնի ու նոր երգեր, իսկ օրվա գլխավոր պրեմիերան երգչուհու եւ Մանոլոյի նոր զուգերգն էր, որը կոչվում է “Բայլա Սոլեդադ”:
Նրանց առաջին զուգերգը` “Luna en el Anima”-ն, շուրջ 10 տարվա վաղեմություն ունի, երգիչ-կիթառահարից նոր զուգերգի առաջարկը Սոնան հաճույքով է ընդունել.“Եթե առաջին երգն ավելի բալլադային էր, այս մեկը սիրո մասին ռիթմիկ երգ է, որի ձայնագրությունը շուտով կլինի”,-BRAVO.am-ին հայտնել է Սոնան:
“Ջիփսի Ջիտանես” խմբի երգիչ-կիթառահար Մանոլոն
Համերգից առաջ Մանոլոն մեզ հետ զրույցում նշել է, որ Սոնային սիրում ու մեծարում է եւ սկսել է երգել “Օ չիկիտա, չիկիտա, բայլա սոլեդադ” երգը:).“Եկել ենք հայ հանդիսատեսին լավ տրամադրություն փոխանցելու ակնկալիքով: Մեծ բավականություն եմ ստանում` Սոնայի հետ աշխատելով: Հնարավոր է` մեկ օր էլ միասին հայերեն երգենք”:
“Bamboleo” երգով հայտնի Մանոլոն երկրորդ անգամ է Հայաստանում: Այստեղ նրա առաջին ելույթն 8 տարի առաջ էր.“Այս անգամ ժամանակի սղության պատճառով հասցրեցի շրջել միայն Երեւանում, հավանեցի Հանրապետության հրապարակը, տեսա ձեր ամենահայտնի Արարատ լեռը, նաեւ շատ եմ սիրում հայկական կոնյակը”:
Ռաիսա Ավանեսյանը եւ Մաշա Մնջոյանը
Ռաիսան ու Մաշան ոգեւորված էին իրենց մարզչի համերգով.“Ուրախ եմ, որ լեգենդար խմբի անդամների հետ նույն վայրում եմ: Փորձի ընթացքում նրանց հետ ծանոթացա, առաջին անգամ էի կենդանի լսում եւ շատ տպավորված եմ”,-ասել է Մաշա Մնջոյանը:
“Imagine” բենդի երաժիշտների նվագակցությամբ համերգը շարունակվել է մինչեւ կեսգիշեր.“Նպատակս, դրական էներգիա փոխանցելով, հանդիսատեսին առողջացնելն է: Իմ հյուրերն էլ ինձ նման են, կարեւոր է, որ մեռած հոգի չեն եւ իրենց ապրումները փոխանցում են ներկաներին”:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: