Սոնե Սիլվերի համար սեպտեմբերի 16-ը տարվա ամենասիրելի օրերից մեկն է, իսկ պատճառն իր ծննդյան տարեդարձն է: Երգչուհին երեկ 26-ամյակի երեկոն անցկացրել է սիրելիի՝ Արսենի հետ` Երեւանի ռեստորաններից մեկում: Նրանց լուսանկարել է BRAVO.am-ի լուսանկարիչը:
Սոնե Սիլվերը
Հոբելյարը տարեդարձը սկսել է նշել կեսգիշերվանից՝ ընտանիքի անդամների եւ նշանածի հետ.“Մեր տանն արդեն ավանդույթ է դարձել, որ ուղիղ կեսգիշերին տորթով շնորհավորենք իրար: Ես ինձ հոգեպես շատ փոքր եմ զգում ու սիրում եմ իմ ծննդյան օրը, անգամ մայրիկիս ասում էի, որ կուզեի ամեն օր իմ ծնունդը լիներ:)”:
Երգչուհին տարեդարձին կրել է իր մայրիկի կարած զգեստը.“Քանի որ մտերիմներս գիտեն, որ գեղեցիկ զգեստների նկատմամբ թուլություն ունեմ, հաճախ են նվիրում: Մայրիկս հենց կեսգիշերին իր կարած կոկտեյլային զգեստը նվիրեց, ես էլ միանգամից հասկացա, թե ինչ զգեստ եմ հագնելու երեկոյան”:
Սոնե Սիլվերը` նշանածի հետ
Նախորդ տարի 25-ամյակը երգչուհին նշանավորել է մեծ խնջույքով.“Մինչեւ առավոտ տարբեր մարդկանց հետ տարբեր վայրերում ուրախացանք: Նախորդ տարի Արսենը եւս ներկա էր, բայց դեռ նշանված չէինք, իսկ այս տարի նախընտրեցինք միայն երկուսով լինել: Նրա կողմից գեղեցիկ նվերներ եմ ստացել, այնպիսի բնավորություն ունի, որ նվիրելուց նախապես տեղեկացնում է, չի թողնում անակնկալ լինի, բայց այս տարի խնդրել էի նախօրոք չասել”:
Սոնեն դասավանդում է Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանում եւ շարունակում է երգել տարբեր վայրերում. “Ուսումնարանում ժողով էր, բայց օգտվելով տարեդարձիս հանգամանքից, անամոթաբար չգնացի, կարծում եմ՝ ներելի է:)”:
Սոնե Սիլվերը
Ինչպես պատմել է երգչուհին, կցանկանա հետագայում առանձնահատուկ միջավայրում անմոռանալի ծննդյան օր ունենալ.“Սիրում եմ ոչ սովորական, աննորմալ երեւույթներ ու օրեր, որովհետեւ այդպիսի օրերն են հիշարժան դառնում: Սեպտեմբերի 16-ն իմ ամենասիրելի օրերից է, թող չթվա եսասիրություն, պարզապես սիրում եմ ուշադրության կենտրոնում լինել: Անչափ հաճելի է բազմաթիվ մարդկանց շնորհավորանքները, անդադար զանգերը, ես դրանով ինձ հարուստ եմ զգում, փաստորեն նրանց համար ինչ-որ արժեք ունեմ”:
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: