×


Սոսն ու Լյուսին, Լուսինեն ու Արամայիսը, Լիլուն, Սերժոն եւ ուրիշներ` սիրո տոնին

Սիրո միջազգային օրվա` Սուրբ Վալենտինի տոնի առթիվ երեկ իրար շնորհավորել ու նվերներ են մատուցել նաեւ հայերը, որոնցից շատերը նախընտրել են փետրվարի 14-ի երեկոն ու գիշերն անցկացնել երեւանյան ժամանցի վայրերում: BRAVO.am-ի ֆոտոխցիկը ֆիքսել է “Kami”-ի եւ “Jose”-ի “վալենտինյան” անցուդարձը: Լուսանկարներում կհանդիպեք նաեւ մի շարք հայտնիների:):

Լյուսի Հայրապետյանը եւ Սոս Ջանիբեկյանը


Նշենք, որ տոնին համապատասխան ձեւավորված է եղել “Kami”-ն: Սիրահար զույգերից ոմանք նախընտրել էին թեժ գիշերն անցկացնել պարահրապարակում ու սիրո օրը վայելել ակումբի դիջեյների հնչեցրած էլեկտրոնային ռիթմերի ներքո: Այստեղ փարթիին ներկա են եղել նաեւ դերասան Սոս Ջանիբեկյանն իր մոդել ընկերուհու` Լյուսի Հայրապետյանի հետ, օպերային երգիչ, դերասան Արման Նշանյանը եւ ուրիշներ:

Լիլուն եւ Տիգրան Հարությունյանը


“Վալենտինյան” իրարանցում է եղել նաեւ “Jose” ակումբում:  Երեկոյին մասնակցել են Լուսինե Աղաբեկյանը սիրելիի` ռեժիսոր Արամայիս Հայրապետյանի հետ: Այս երգչուհին նաեւ ելույթ է ունեցել: Լիլուն ու Սոնե Սիլվերը նույնպես երգել են: Միջոցառման հյուրերի թվում է եղել դիջեյ Սերժոն:

Տիգրան Հարությունյանը կնոջ հետ


Երեկոն վարել էր հաղորդավար Տիգրան Հարությունյանը, որը նաեւ խաղ-մրցույթ էր կազմակերպել ներկաների համար: “Լավագույն բաժակաճառ”, “Լավագույն ծաղրանկար” մրցույթների հաղթող զույգերին սպասվում էին թանկարժեք նվերներ:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի եւ Կարեն Հովհանիսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW