×


Սուրեն Առուստամյանի դուստրը` ապագա ոստիկա՞ն :)

Դերասան-ամուսիններ Սուրեն Առուստամյանի ու Լիլիթ Տիտոյանի դուստրն ատամհատիկի արդյունքներով ապագա ոստիկան է:): Պարզվում է` Արեւն արդեն չորս ատամիկ ունի, իսկ առաջինը ծակել է հինգ ամսականում: Ատամները փոքրիկին անհանգստություն չեն պատճառել, ուստի ծնողները զարմանքով են հայտնաբերել դրանք:

Սուրեն Առուստամյանի ընտանիքը


«Ատամհատիկի խորհրդին հավատում ենք այնքանով, ինչքանով Ձմեռ պապին, իսկ ես, առհասարակ, հրաշքների հավատում եմ: Բնականաբար, ատամհատիկն էլ իր խորհուրդն ունի. ծնողները հավատում են երեխաների հետ կապված ամեն ինչին ու փորձում են ամեն բան իսկական տոնի վերածել, մանավանդ, երբ դա երեխայի կյանքում առաջինն է` առաջին ատամ, առաջին քայլ, առաջին բառ եւ այլն»,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Սուրենը:

Սուրեն Առուստամյանի երեխաները


Արեւի ատամհատիկը զույգը կազմակերպել է տանը` խնջույքին հրավիրելով ամենամտերիմներին. «Մասնագիտությունները գրել էինք թղթերի վրա. ես այդ տարբերակն ավելի եմ գերադասում»,-ասել է կրկնակի հայրիկը` հավելելով, որ անկախ նրանից, թե ինչ ոլորտ կընտրի դուստրը, ցանկանում է, որ նա լինի ազնիվ, խելացի եւ լավ մարդ:

BRAVO.am-ը փոքրիկ Արեւին եւ բոլոր փոքրիկներին առողջ ատամիկներ է մաղթում:):

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Սուրեն Առուստամյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW