×


Սուրենի եւ Յանայի դստեր ծովափնյա տարեդարձը :)

Հաղորդավար ամուսիններ Սուրեն Փահլեւանյանն ու Յանա Դանիելյանն ամառային այս շոգ օրերին Վրաստանում են: BRAVO.am-ին զույգը պատմել է, որ երեկ Բաթումի ծովափնյա քաղաքում նշել են իրենց դստեր` Ադելի 4-ամյակը:

Յանայի եւ Սուրենի դստեր 4-ամյակին


«Կեսգիշերին շնորհավորեցինք, իսկ երեկոյան տեղի մանկական սրճարաններից մեկում հաճելի ու անմոռանալի ժամանակ անցկացրինք: Նրա այս տարեդարձը տարբերվում էր մյուսներից. մեր հարազատները մեր կողքին չէին: Չնայած` Ադելն այնքան զբաղմունք ունի եւ այնպես տարված է ծովով, որ չի զգացել նրանց բացակայությունը:)»,- ասել է Յանան:

Յանան եւ Սուրենն` իրենց դստեր՝ Ադելի հետ


Ինչ վերաբերվում է տոնական տորթին, այն հոբելյարի ցանկությամբ ելակով ու շոկոլադով է եղել, որի մոմերը փչելու հարցում ծնողներն օգնել են աղջնակին:):

Յանա Դանիելյանը` դստեր հետ


Յանան տեղեկացրել է, որ Բաթումում օրերը հիանալի ու ակնթարթորեն են անցնում: Նրանք ոչ միայն հասցրել են լողալ ու արեւայրուք ընդունել, այլ նաեւ զբոսնել քաղաքում, դելֆինարիում եւ ժամանցի այլ վայրեր այցելել:

4-ամյա Ադելին եւ բոլոր փոքրիկներին մաղթում ենք առողջ ու անհոգ մանկություն:):

Տեքստը` Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները տրամադրել է Յանա Դանիելյանը

Կարդալ ավելին

Quality Sign BW